Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՆԱԽԱԳԻԾ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ՝

  1. «Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրիկամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Հայտարարագիրըկամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում,

  1. Սույն հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն պարտականության չկատարելը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի երրորդ կամ սույն պարբերությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված որևէ խախտման կատարումը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 170.3 հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ՝

«1. Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`

առաջացնում է նախազգուշացում,

  1. Սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո երեսունօրյա ժամկետում այն պարտավորության չկատարումը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի երկրորդ կամ սույն պարբերությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված որևէ խախտման կատարումը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հոդված 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարած իրավախախտումները քննվում են և դրանց համար պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավախախտման համար կատարված գործի առաջին վարույթը համարվում է որպես սույն օրենքի իմաստով խախտման առաջին դեպք:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Քննարկվել է

    06.09.2019 - 21.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8473

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

11.09.2019

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում <<փաստաթղթում կեղծ տվյալներ մտցնելը>> փաստացի կեղծում է, որը քրեորեն պատժելի արարք է, ուստի առաջանում է պատասխանատվության ինստիտուտի համաչափության խախտում, մյուս կողմից էլ մուծվող հարկի նվազեցման արդյունքում վարչականով քսան հազար տուգանքի սահմանումը ողջամիտ, իրատեսական և գործնական չէ, քանի որ կեղծման արդյունքում, որպես կանոն թաքցվում են էականորեն մեծ հարկեր, օրինակ՝ տեսականորեն և գործնականորեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր չմուծված հարկի դեպքում 20000 դրամ տուգանքը իրավիճակի կանխման կամ լուծման հարց չի լուծելու, հակառակը հիմք կտա նման խախտումների ավելացմանը և վարչական պատասխանատվության միջոցով խնդրի լուծման խրախուսմանը: 1-ին հոդվածի 1-ին մասում <<հարկի նվազեցում>> ձևակերպումը ենթադրում է որպես իրավական հետևանք՝ հարկ չմուծելը կամ մւծելուց խուսափելը, ինչը ևս քրեական հետապնդման ենթակա գործողություն է, որը չպետք է ենթադրի նույն արարքի համար տարբեր իրավական հետևանքներ և դրանց կիրառման համար տարբեր պատասխանատվության միջոցների կիրառում: 1-ին հոդվածի 3-4-րդ մասերում և 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերում <<պարբերության>> բառը և դրա հոլովաձևերը և 4-րդ մասում <<պարբերությամբ>> բառերը փոխարինել <<մաս>> բառով և դրա հոլովաձևերով: 1-ին հոդվածի 3-րդ մասը հակասում է 2-րդ մասին. 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը կամ հաշվարկը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում հետևանքը, որի դեպքում չի կարող լինել վարչական տույժ, իսկ 3-րդ մասում պարզ չէ, թե նախազգուշացվելու պարագայում ինչ պարտականության մասին է խոսքը, որի համար արդենիսկ նշանակված է տուգանք և այդ պարտականության չկատարման համար նախատեսվում է 15000 տուգանք: Այստեղ հաշվի առնել, որ պպարտականության չկատարման մասով նման ձևակերպումը կարող է ենթադրել նաև տուգանքի չվճարումը, որը կարող է լինել խիստ տարբեր՝ մեծ կամ փոքր չափերի, ինչը նշանակում է կրկնակի տուգանում /տուգանք՝ տոուգանքը չմուծելու համար, օրինակ՝ 1 մլն կամ կամայական այլ չափի տուգանքը չվճարելու համար ևս 1 տուգանք 15000 դրամ չափով, ինչը առնվազն տնտեսավարողի համար անտրամաբանական և լրացուցիչ բեռ է և վարչարարություն, դրանից բխող հետևանքներով//: Մյուս կողմից էլ տրամաբանական և իրավաչափ չէ նախազգուշացման ինստիտուտի ներդրման դեպքում կրկնակի տուգանքի գործելաոճը, պետք գործի հետևյալ հստակ սկզբունքը. որևէ խախտում 1-ին անգամ կատարելու համար կիրառվում է նախազգուշացում, իսկ դրանից հետո յուրաքանչյուր անգամ այդ խախտումը կրկնելու համար՝ որոշակի համաչափ և իրատեսական տուգանք, որը կարող է լինել միևնույն չափով կամ աճողական: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ 3-րդ մասի ձևակերպման իմաստով ստեղծվում է իրավական խառնաշփոթ, երբ 3-րդ մասի տառացի ձևակերպման իրավակիրառությունը կհանգեցնի իրավիճակի, երբ նախկինում՝ օրինակ՝ նախազգուշացվելուց հետո կամ առաջ կամ նախազգուշացվելուն զուգահեռ, կոնկրետ կամ որևէ այլ պարտականության չկատարման համար կիրառված տուգանքը չմուծելու պարագայում 3-րդ մասի հիմքով համապատասխան որոշմամբ 15000 դրամ տուգանքով ստեղծվում է նախկին տուգանքի անտեսման կամ դրանից խուսափելու առերևույթ վիճակ կամ նախադրյալներ, ինչը պետք է բացառել: Նույն դիտարկումը և մտահոգությունը հաշվի առնել նաև նախագծի 2-րդ հոդվածում:

Վարդան Պետրոսյան

06.09.2019

Մինչև 20000 դրամ վարչական ակտերը գրեթե չեն վիճարկվում, քանի որ դրանք արդյունավետ վիճարկելու նպատակով փաստաբանական ծախսը առավել է, քան տուգանքի չափը։ Այս հանգամանքը բերել է նրան, որ բազմաթիվ վարչական ակտեր կազմվում են կամայականորեն, անհիմն, առանց պատճառաբանության և այլ խախտումներով։ Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում, հարկային օրենսգրքում սահմանել պատասխանատվություն՝ առնվազն պարտադիր ատեստավորում, այն պաշտոնատար անձանց համար, ում գործողություններում կհայտնաբերվի առերեւույթ սխալ։ Իրավական պետությունում անձինք վարչական վարույթի օբյեկտ չեն։ Հարկային մարմնի նպատակը պետք է լինի ոչ թե տուգանելը, այլ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների հարգումն ու պաշտպանությունը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.09.2019

Հարգելի գործընկերներ, Ամբողջովին համաձայն ենք նախագծի հետ։ Դրա հիմնավորումը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 և 124-1-124-7 հոդվածներին։ Կարծում ենք, որ այդ հոդվածները նույնպես պետք է փոփոխվեն վերոհիշյալ հիմնավորման տրամաբանությամբ։ Ավելին, այդ օրենսգիրքը պետք է ուժը կորցրած ճանաչվի եւ մշակվի նոր մարդակենտրոն օրենսգիրք։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսկան իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին