Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ռազմավարությամբ նախատեսում է՝

 

Վերանայել սոցիալական պաշտպանության դերն աղքատության կրճատման, կայուն զարգացման և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում և այն դիտել որպես զբաղվածության, առողջապահության, կրթության, սնուցման, բռնությունից զերծ հանրության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում արդյունքների հասնելու անհրաժեշտ  նախադրյալ:

Վերաիմաստավորել սոցիալական պաշտպանության միջոցառումների համախումբը, ներառյալ սոցիալական ապահովության համակարգերի գործունեությունը, սոցիալական աշխատանքի և սոցիալական աջակցության տրամադրման ձևերը՝ սոցիալական արդարության հասնելու և մարդկային կապիտալը զարգացնելու նպատակով՝  աշխատաշուկայի աշխուժացմանն ուղղված ջանքերին համընթաց:

Առաջ մղել սոցիալական պաշտպանության քաղաքականություններում նպատակային որոշումներ կայացնելու սովորույթը և երկրի քաղաքականությունների սոցիալական ազդեցության գնահատումը, ինչը կապահովի տնտեսական զարգացման արդյունքում ստեղծված հնարավորությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր մարդուն. այն ենթադրում է, որ  երաշխավորվում է բնակչության խոցելի խմբերի շահերի լիարժեքորեն հաշվի առնելը՝ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերում:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ.

Գերակայություն 1. Սոցիալական երաշխիքներ և ապահովություն

Գերակայություն 2. Աշխատանքային իրավունքների պաշտպանություն

Գերակայություն 3. Ժողովրդագրական իրավիճակի բարելավում

Գերակայություն 4. Գենդերային հավասարություն, մարդկանց թրաֆիքինգի և շահագործում, բռնության կանխարգելում

Գերակայություն 5. Ինտեգրացված սոցիալական ծառայություններ, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցեր

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

Ակնկալվող արդյունքը

 

Վերաձևավորել սոցիալական պաշտպանության քաղաքականությունները՝ կիրառելով կենսափուլային մոտեցում, ինչը թույլ է տալիս աղքատությունից դուրս բերել և դրա հետևանքներից պաշտպանել ընտանիքներին, աղջիկներին և տղաներին (սոցիալական պաշտպանությունը որպես ներդրում մարդկային կապիտալի համար, այլ ոչ թե դրան ուղղված ծախս):

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին 

1.

    Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

 

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2019 թվականի սեպտեմբեր 5-ին, ինչպես նաև 2019 թվականի սեպտեմբեր 5-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    05.09.2019 - 20.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9001

Տպել

Առաջարկներ`

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

20.09.2019

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով «Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, ներկայացնում է հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները․ 1. Վերանայել նշված ռազմավարության առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ կիրառվող «քաղաքացիներ» հասկացությունը փոխարինել «յուրաքանչյուր անձի» բառակապակցությամբ։ 2. Գլուխ 4-ում որպես գերակա ուղղություն դիտարկել միգրացիան, քանի որ ՀՀ-ում մեծ են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միգրացիոն ծավալները։ Միգրացիան երկրի ժողովրդագրության եւ աշխատաշուկայի վրա ուղղակիորեն ազդող գործոն է եւ հետեւաբար պետք է դիտարկվի որպես վերոնշյալ ռազմավարության գերակայություն։ 3․Գերակայություն 3-ում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթությունների համատեքստում դիտարկել նաեւ քաղաքային բնակավայրերում ծնելիության աճի խթանմանը եւ մահացությունների կրճատմանն ուղղված գործողությունների կարեւորությունը, քանի որ նշված առաջնահերթություններում շեշտադրված է միայն գյուղական բնակավայրերում այդ ուղղությամբ նախատեսվող գործողությունների կարեւորությունը։ 4․ Վերանայել Գերակայություն 5․3-ի վերնագիրը՝ վերաձեւակերպելով իրավունքահեն մոտեցման համատեքստում, օրինակ՝ «Տարեցների իրավունքների պաշտպանություն, ակտիվ ու առողջ ծերացում»։ Վերը նշված գերակայության շրջանակներում տարեցների համար նախատեսվող ծառայությունների համառոտ նկարագրերի հատվածը փոխարինել տարեցների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության ընդհանուր դրույթներով․ նշված նկարագրերն արդեն իսկ արտացոլված են «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման եւ այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության» նախագծում կամ կարող են արտացոլվել նշված ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրում։ 5․ Վերանայել վերոնշյալ ռազմավարության մեջ շարադրված հետեւյալ ձեւակերպումը՝ «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում (այսուհետ` ՀՍԾՏԿ) տեղակայվում են սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, զբաղվածության տարածքային մարմինները և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք թեև պետք է գործեին են մեկ պատուհանի սկզբունքով: Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործում են չորս տաբեր ծառայություններ և մեկ պատուհանի սկզբունքը չի պահպանվել»: Առաջին նախադասության միտքն առկախ է, իսկ երկրորդ նախադասության ձեւակերպումը կարող է տարընկալման հիմք հանդիսանալ, ուստի առաջարկվում է կիրառել հետեւյալ ձեւակերպումը․ Թեև ծառայությունները տրամադրվում են մեկ վայրում, սակայն միաժամանակ գործող չորս ծառայությունները տրամադրվում են առանձին-առանձին, իրարից անկախ՝ չպահպանելով ինտեգրման գաղափարն ու դրանից բխող մեկ պատուհանի սկզբունքը։ 6․ Վերանայել եւ վերաձեւակերպել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական հիմնական սկզբունքների շրջանակներում ներկայացվող այլ կարեւոր սկզբունքները՝ փոխհատվելիություն՝ անհավասարության բազմակի առանցքների փոխհարաբերումը, «հնարավորությունների հավասարությունը» և արդյունքների հավասարությունը կենտրոնական գաղափար, ճանաչվածություն – ներկայացվածություն - վերաբաշխում մոդել։ 7․ Խմբագրել նշված ռազմավարության ողջ տեքստը՝ վերանայելով ուղղագրությունն ու կետադրությունը, մասնագիտական լեզուն, օրինակ՝ տեքստում օգտագործված է «սնուցման ոլորտ» ձեւակերպումը, որը ենթադրաբար վերաբերում է պարենային ապահովմանը։

Աիդա Մուրադյան

19.09.2019

Երեխաների պաշտպանության տեսանկյունից ռազմավարությունը շատ համապարփակ և ընդգրկուն է և անդրադառնում է առկա մարտահրավերներին: Մի քանի առաջարկ և դիտարկում՝ 1. Նախագծում անդրադարձ կա ընտանեկան բռնությանը և կանանց նկատմամբ բռնության խնդրին: Կարծում եմ իմաստ ունի առանձին անդրադարձ կատարել նաև երեխաների հանդեպ բռնությանը՝ ծնողների կողմից, դաստիարակների կողմից և դեռահասների միջև բռնության խնդրին: Այս առաջնահերթությունը սահմանված է նաև ԵՊ ռազմավարական ծրագրով : 2. Նախատեսել վերահսկելի չափանիշներ այս ռազմավարության արդյունավետության գնահատման համար: 3. ի՞նչ գործուն մեխանիզմներով ենք նախատեսում իրականացնել այս ռազմավարության նպատակները: 3.Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխման կոնտեքստում, ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվելու, որպեսզի ապահովվի այս ռազմավարության տեսլականը:Օրինակ երեխաների պաշտպանության ոլորտում նախաեսում են ակտիվ բարեփոխումներ, արդյո՞ք այդուհանդերձ նախատեսվում է, որ ԽՀՄ-ները շարունակելու են լինել երեխաների պաշտպանության առաջնային օղակ:

Տեսնել ավելին