Հիշել նախագիծը

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«_____» «__________________» 2019 թվականի N _____

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019–2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 4-րդ կետը ու ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի  N 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի  321-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

1. Պետական ֆինանսերի կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Պետական ֆինանսերի կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

  • Քննարկվել է

    03.09.2019 - 18.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16094

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

Հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մասով միջոցառումների կատարման մասով անհասկանալի է նախատեսված ժամկետները: Մասնավորապես անհասկանալի է գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված միջոցառման մասով 2 տարուց ավելի ժամկետի նախատեսումը, իսկ հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման կամ բյուջեից վերադարձվող հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման համար 2019-2023թթ միջակայքի նախատեսումը: Եթե վերջին երկու միջոցառումների դեպքում կառավարությունը նկատի է ունեցել, որ դրանք 2019-2023թթ կրելու են պարբերական բնույթ, ապա ճիշտ կլիներ նախատեսվեր դրանց սկիզբը նախատեսեղ ժամկետ և այնուհետև գրվեր պարբերաբեր կամ շարունակական, բայց կարծես այստեղ խոսքը արդյունքի սկզբի մասին է:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

5. Եկամտային հարկերի մասով հստակեցված չէ կառավարության մոտեցումները առաջիկա 5 տարիների ընթացքում, մինչդեռ կարծում ենք, որ կառավարությունը պետք է հստակ ուղղենիշեր ունենա եկամտային հարկերի քաղաքականության և հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրման հարցում:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.09.2019

Եկամուտների քաղաքականություն 4. Տարիներ շարունակ հաշվապահական և հարկային հաշվառման կանոնները իրարից հեռացվել են, ինչը հարկ վճարողների համար կրկնակի հաշվառման, լրացուցիչ ֆինանսական և վարչարարական ռեսուրսների օգտագործման պատճառ է հանդիսացել: Մինչդեռ ինչպես նախկին, այլնպես էլ գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են հարկ վճարողի բեռի թեթևացման անհրաժեշտության մասին, ավելին միջոցառումներ են իրականացնում Doing Business դասակարգման Հայաստանի դիրքը բարելավվելու ուղղությամբ: Մինչդեռ առաջարկվող փաստաթղթով հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման մոտարկման վերաբերյալ միջոցառումներ նախատեսված չեն:

Տեսնել ավելին