Հիշել նախագիծը

«Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարության խնդիրներից է նաև  «կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, ՀՀ կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է կարգավորման ազդեցության գնահատում, որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա»:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) իրավական հիմքը դրվել 2008 թվականին՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ: Սույն դրույթն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից և գործել է մինչև 2018 թվականի ապրիլի 7-ը: Այդ ժամանակահատվածում ազդեցության գնահատում իրականացվում էր միայն օրենքների վերաբերյալ՝ 7 ոլորտներում 6 նախարարությունների կողմից:

Սակայն երկրում գործող ազդեցության գնահատման իրականացման համակարգը չէր ապահովում որակյալ և հիմնավորված ԿԱԳ վերլուծություն: Հաճախ չէր իրականացվում կարգավորման ազդեցության համապարփակ գնահատում, և նախագիծը մշակող մարմինն ազդեցության գնահատողից ստանում և իր նախագծին պարտադիր կցում էր ազդեցության գնահատման եզրակացությունները, որոնք հիմնականում ընդհանրական էին:

2018 թվականի մարտի 21-ին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» N ՀՕ-180-Ն օրենքը, որի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը»: Ներկայումս վերը նշված օրենքից բխող ԿԱԳ-ի իրականացման կարգ, ժամկետներ և դեպքեր, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջներ դեռևս սահմանված չեն:

  

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն:

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման արդյունքում կբարձրանա կայացվող որոշումների որակը, քանի որ պայմաններ կստեղծվեն երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։ ԿԱԳ վերլուծության իրականացումը հնարավորություն կտա  նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության, դրա առանձին ուղղությունների վրա, կապահովի շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։

  • Քննարկվել է

    29.08.2019 - 14.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7874

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

03.09.2019

Որոշման նախագծի նախաբանում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը վերաբերվում է կառավարության խնդիրներից տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ սահմանված է պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը, որն ուղղակի չի վերաբերում նախագծով հաստատվող <<Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ>>-ին կամ այդ համակարգի ներդրման հայեցակարգին, հետևաբար իրավական տեսանկյունից տեղին չէ ՀՀ կառավարության 2019թ 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին հղումը, քանի որ հղում պետք է տալ ՀՀ կառավարությանը <<Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ>> հաստատելու մասին լիազորություն սահմանող իրավական հիմքին, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը: <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ կառավարության 2009թ 921-Ն, 1021-Ն, 1104-Ն, 1159-Ն, 1205-Ն, 1237-Ն և 2010թ 18-Ն որոշումներով 7 ոլորտների համար հաստատված են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համապատասխան բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգերը, որոնց գործողությունն ուժի մեջ է: Այս տեսակետից պարզ չէ, թե ինչ է լինելու՝ նշված որոշումների պարագայում նախագծով առաջարկվող նոր հայեցակարգի կամ դրա հաստատման դեպքում: ՀՀ կառավարության նիստի 2011թ դեկտեմբերի 29-ի N 51 արձանագրության 16-րդ կետով հավանություն է տրվել ոչ միայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին, այլև այդ հայեցակարգի միջոցառումների իրականացման ժամանակացույցին՝ առանձին հավելվածներով, որտեղ արդենիսկ դրված է ոչ միայն կենտրոնացված, այլև ապակենտրոնացված ԿԱԳ համակարգի գաղափարը և իրագործման հնարավորություններն ու տեսլականը, իրականացման սխեմատիկ մեխանիզմները և միջոցառումները: Այս տեսակետից պարզ չէ, թե ինչ է լինելու վերը նշված հայեցակարգի հարցը և ճակատագիրը, արդյոք նախագծով առաջարկվող կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը չի կրկնորդում կամ չի հակասում վերը նշված արձանագրությամբ հավանության արժանացած հայեցակարգին և միջոցառումներին:

Տեսնել ավելին