Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

                                                                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ 

                                              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                             

 

                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                               _______________ 2017 թվականի N ____ -Ն

       «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ                                               ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման (այսուհետ` որոշում) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
 «ե) ծիրանենու և խաղողի կոլեկցիոն  ու ցուցադրական այգիների պահպանությունը:»:

Որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «մթերքների» բառից հետո լրացնել «, պտղատու և խաղողի պատվաստված տնկանյութի» բառերը:
Որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 «ա) Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական տարածքից` 106.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության  հող, որից՝ 96.5 հեկտար վարելահող և 9.5 հեկտար բազմամյա տնկարկներ՝ 5 հեկտար ծիրանենու ու 4.5 հեկտար խաղողի կոլեկցիոն  ու ցուցադրական այգիներ.»:

Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.
«8.1 Սահմանել որ՝ սույն որոշման 8-րդ կետի «ա» ենթակետով «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված 5 հեկտար ծիրանենու և 4.5 հեկտար խաղողի կոլեկցիոն  ու ցուցադրական այգիները  ենթակա չեն օտարման՝ ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու կամ  գրավ դնելու:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը

  • Քննարկվել է

    03.02.2017 - 18.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9059

Տպել