Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացում  կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը:

 

2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց համաձայն տեսչական մարմինները հանդիսանում են կառավարությանը ենթակա մարմիններ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են տեսչական մարմինները, որոնց թվում է նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի ստեղծումից հետո դադարել են գործել ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, և դրանց կողմից վերահսկվող բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է տեսչական մարմնին: Արդյունքում, առկա են անհամապատասխանություններ նշված բնագավառներում վերահսկողությունը սահմանող օրենքներում` կապված բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինների և վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների սահմանազատման հետ: Այդ առումով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացվող փաթեթում ընդգրկված օրենքներում կատարել փոփոխություններ կամ լրացումներ` համապատասխան մարմինների և/կամ դրանց ղեկավարների լիազորությունները հստակեցնելու նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել  Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել  Հայասատանի Հանրապետության գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության որոշակիությունը և հստակությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության  մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություններ այդ օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերում:

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության  մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։              

  • Քննարկվել է

    26.08.2019 - 10.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8154

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներով առաջարկվողը փաստացի վերաբերում է ստուգումներին, իսկ ստուգումը սահմանված է և կարգավորվում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում և միասնական ու ամբողջությամբ կարգավորում է ստուգումների հետ կապված հարաբերությունները՝ անկախ ոլորտից և ուղղվածությունից, ուստի առաջարկվող մոտեցումները պետք է սահմանվեն այդ օրենքով՝ հիմք ընդունելով նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պարզ չէ, թե ինչու է հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը վերապահվում կառավարությանը, եթե հողերի օգտագործման, օտարման մասով լիազորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքի սահմաններում, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը: Պարզ չէ, նաև, թե ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը:

Արմեն Վարդանյան

28.08.2019

<<«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող բառերով խնդրահարույց է, որովհետև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով տեսչական մարմնի ծառայող հասկացություն կամ ձևակերպում չկա, այլ կա տեսչական մարմնի աշխատակից ձևակերպում: Բացի այդ, տեսչական մարմնի աշխատողները փաստացի տեսուչներ են, որոնք քաղաքացիական ծառայողներ են՝ օրենքով տեսուչներին վերապահված լիազորություններն ու գործառույթները սահմանող պաշտոնների անձնագրերով աշխատող և անձնագրերում տեսուչ պաշտոնով նշված, իսկ քաղաքացիական ծառայությունը հանրային ծառայություն է: Նույն առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում:

Տեսնել ավելին