Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի № 417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի № 417-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի հուլիսի 24-ի № Ֆ/1 040 գրությունը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ այլևս չհամարվող՝ ստորև նշվող յոթ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով.

  1. Դանիել Արթուրի Պետոյան (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ,  Տ. Անդրեասյան փող.,  տուն 2, Արմավիրի ԶԿ),
  2. Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին, Արարատի մարզ, գ. Այգավան, Սերոբ Հովհաննիսյան փող., տուն 42, Արարատի ԶԿ),
  3. Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին ք.Երևան, Միքայելյան փող., շ. 23, բն. 16, Երևանի 1 զինկոմիսարիատ),
  4. Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, Կ/թ., շ. 4, բն. 21,Նաիրիի ԶԿ),
  5. Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին, ք.Երևան, Կոմիտասի պող., շ. 28ա.,  բն. 37, Արաբկիրի ԶԿ), 
  6. Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին, ք.Երևան, Ռոստովյան փող., շ. 15, բն. 50, Էրեբունու ԶԿ),
  7. Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին ք. Երևան, Ն. Շենգավիթ, 5-րդ փողոց, տ. 31, Շենգավիթի ԶԿ)։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 417-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելվածի  3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ կետերը։

  • Քննարկվել է

    22.08.2019 - 10.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7951

Տպել