Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2018 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու մասին» N 346-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «պետական ոչ առևտրային կազմակերպություններին» բառերից առաջ լրացնել «պետական կառավարման մարմիններին ամրացված, նրանց ենթակայության» բառերը, իսկ որոշման 1-ին կետում «պետական ոչ առևտրային կազմակերպություններին» բառերից առաջ լրացնել «պետական կառավարման մարմիններին ամրացված (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության), նրանց ենթակայության» բառերը,

2) որոշման վերնագրում և որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով,

3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝» բառերով,

4) որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1.-րդ, 1.2.-րդ, և 1.3.-րդ կետեր.

«1.1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետությանազգային անվտանգության ծառայության տնօրենին» և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ապահովել սույն որոշման կից N 1 Ցանկում նշված անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել սույն որոշման կից N 2 Ցանկում ընդգրկված սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները և հանձնել Կոմիտեի տնօրինությանը,

3) պետական կառավարման մարմիններին ամրացված, նրանց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործվող սույն որոշման 1.1-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին կից N 1 և N 2 ցանկերում չընդգրկված անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հանձնումն իրականացնել սույն որոշմանը համապատասխան։

1.2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ որոշման 1.1.-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված  աշխատանքներին աջակցելու, սեփականության իրավունքի գրանցման վկայականներում տեղ գտած թերությունները բացահայտելու, սեփականության իրավունքի գրանցման վկայական չունեցող անշարժ գույքի կազմը և գրանցման հետ կապված խնդիրները հստակեցնելու, ինչպես նաև տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ ծախսերի մեծության վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, հանձնաժողովի կազմում ընդգրկելով մեկական ներկայացուցիչ տվյալ անշարժ գույքը տնօրինող պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություններից, ինչպես նաև երկուական ներկայացուցիչ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և Կոմիտեից։

1.3. Սույն որոշման շրջանակներում Կոմիտեի տնօրինությանը հանձնված անշարժ գույքը (շենքերը, շինությունները) հաշվառվում են այն պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններում (հաշվապահական հաշվեկշիռներում), որոնք փաստացի օգտագործում են այդ անշարժ գույքը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    20.08.2019 - 05.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7482

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

21.08.2019

Քանի որ որոշման նախագծով փոփոխություններ են կատարվում թե որոշման վերնագրում, թե 1-ին և 2-րդ կետերում, ինչպես նաև լրացվում են մի շարք նոր՝ ծավալային կետեր, առաջարկվում է որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը:

Տեսնել ավելին