Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

                                                                                                       

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքը 2009 թվականին լրացվեց  Հոդված 10-ով, որի համաձայն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն է տվել արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ կառավարության 2010 թվականի  հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատվել է կարգ, որով սահմանվել են համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման,  կառուցապատման իրավունքով տրամադրման և  համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման ընթացակարգերը:

Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ կառավարության 2010 թվականի  հունվարի 14-ի N 16-Ն որոշման կարգում կատարել փոփոխություններ և նույն ընթացակարգով իրականացնել համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները:

Քանի որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, դրանք արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրումը ևս տաս տարի իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով: Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:

Հաշվի առնելով նշվածը՝ Օրենքի նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ տասը տարին  փոխարինել քսան տարով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում է ևս տասը տարի իրականացնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:

Հնարավորություն է տալիս գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունավետ կառավարել, կազմակերպել հողային ֆոնդի արդյունավետ կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:       

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

     Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Սույն նախագծի ընդունմամբ ևս տասը տարի կկարգավորվի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի

ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

     «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

     «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի

ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություն նախատեսելու մասին

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.08.2019 - 04.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7922

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.09.2019

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են ՀՀ վարչատարածքային միավորների տեսակները, դրանց նկարագիրը, սահմանները և նշվածների հետ կապված հնարավոր փոփոխության ձևերը, որոնք համահունչ են նշված օրենքի վերնագրին, իսկ այդ օրենքի 10-րդ կետի պահանջը չի համապատասխանում նույն օրենքի վերնագրին և բովանդակությանը, քանի որ այն վերաբերելի է միայն վարչական միավորի տարածքի ներսում հնարավոր իրականացվող հողային հարաբերություններին, իսկ վերջինս կարգավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով. այն է՝ ՀՀ հողային օրենսգիրքը: ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի տրամաբանության համաձայն ՀՀ պետական սեփականություն համարվող բոլոր հողերը պետք է անհատույց սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին: Վերոգրյալի ներքո, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի և 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետում նշված ժամկետի երկարացման դեպքում այն կշարունակի հակասել ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշված կետերի պահանջներին: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետի պահանջը նաև հակասում է գործարար միջավայրի բարելավմանը: Միաժամանակ պետք է նշել, որ սույն նախագծի ամփոփաթերթում նախագծի մշակողների կողմից ներկայացված հնարավոր չարաշահումները վերահսկող և կանխարգելող գործիքակազմը նախատեսված է գործող ՀՀ օրենսդրությամբ:

Արմեն Վարդանյան

20.08.2019

Նախագծի հիմնավորման մեջ <<Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:>> նախադասությունը կիսատ է, միտքն ավարտված չէ, <<վերահսկողությունը>> բառից հետո պարզ չէ, թե ինչ է լինում:

Արմեն Վարդանյան

20.08.2019

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրումը ևս տաս տարի իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով, որտեղ պարզ չէ , թե պետական լիազոր որ մարմինն է համաձայնություն տվողը և ինչ լիազորության կամ իրավասության հիման վրա է լիազոր մարմնի կողմից տրվելու համաձայնություն, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սույն նախագծով կամ օրենքով՝ համաձայնություն տվող մարմնի կամ համաձայնություն տալու լիազորություն սահմանելու մասին դրույթներ չկան, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար օրենքի կարգավորման առարակա հանդիսացող խնդիրը կամ հարցը լուծելու համար անհրաժեշտ է օրենքի նախագծում նախատեսել օտարման կամ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման գործում ով կամ որ պետական մարմինը ինչ լիազորություն ունի, այդ թվում՝ համաձայնություն տալը, և այդ լիազորությունը կամ համաձայնություն տալը ինչպես և ինչ իրավական հիմքով է կատարվելու: ՀՀ կառավարության 2010թ N 16-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգում, մասնավորապես՝ 4-5-րդ կամ 11-րդ կետերում նշված գործողությունները խնդրահարույց են, քանի որ մարզպետը կամ տարածքային կառավարման նախարարությունը այդ կետերով նշված գործողությունները կարող են իրականացնել ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ կամ դրա հավելվածով սահմանված կարգով: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում <<տրամադրվել >> բառը փոխարինել << տրամադրվել՝ մարզպետի եզրակացությամբ և տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, >> բառերով: Միաժամանակ հաշվի առնել, որ օրենքի 10-րդ հոդվածը լրացվել է 19.05.2009թ ՀՕ-137-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 04.07.2009թ-ին, ինչը նշանակում է, որ 10-րդ հոդվածով սահմանված 10 տարվա ժամկետը 2019թ հուլիսի 4-ից լրացել է: Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարացվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ 2019թ հուլիսի 4-ից մինչև օրենքի առաջարկվող փոփոխության ընդունումը ընկած ժամանակահատվածը մնում է բաց, որի պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով:

Տեսնել ավելին