Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՀԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ 

 

     Իրավական ակտի հիմնավորումը

1.

     Անհրաժեշտությունը

 

    «Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրել ցանկացող անձանց եվ որդեգրման ենթակա երեխաների  համադրման, որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների  վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը  և որդեգրման գործընթացի հետ կապված փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ և 116-րդ հոդվածները, 118-րդ հոդվածի 4-րդ մասը:  

 

Ինչպես նաև այն պայմանավորված է որդեգրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, այդ գործընթացի մեխանիզմների հստակեցման և  թափանցիկության  ապահովման  անհրաժեշտությամբ:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

      2018 թվականինին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենտրոնացված հաշվառման տվյալների համաձայն, որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվել է 198-ը, դրանցին 155-ը՝ ՀՀ քաղաքացիներ են, իսկ 43-ը` օտարերկրյա:

 Միևնույն ժամանակահատվածում  որդեգրման ենթակա երեխաների թիվը  81 է, որից որդեգրվել են 48-ը. 22-ը՝ ՀՀ քաղաքացիների, 26-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Ներկայում որդեգրման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ մասնավորապես գործընթացի համակարգման, որդեգրման ենթակա երեխաների տվյալների տրամադրման հստակ ընթացակարգի սահմանման, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների համադրման, որդեգրված երեխաների հետագա խնամքի վերահսկողության հետ կապված իրավակարգավորումների բացակայությունը: Հիմք ընդունելով վերոհիշյալ խնդիրները սույն նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել, բացառությամբ միջպետական որդեգրման մասի: Իսկ միջպետական որդեգրման գործընթացի կարգավորումները նախատեսվում է իրականացնել ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո:

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ մասնավորապես որդեգրման ենթակա երեխաների  անձնական (սահմանափակ) տվյաները որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու հետ կապված հարաբերություններում, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման  և  երեխայի խնամքի վերահսկողության իրավակարգավորումներում:

4.

  Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական      հարցերի նախարարության մասնագետների կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծի ընդունման արդյունքում ՝

1. Կկանոնակարգվի որդեգրման ընթացակարգը, կկարգավորվի և կհստակեցվի երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերասկողության, համադրման առնչվող գործառույթները, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակը:

2. Կսահմանվի երեխա որդեգրել ցանկացող և կենտրոնացված հաշվառման վերցված անձանց՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ որոշակի անձնական տվյալները տրամադրելու նոր ընթացակարգ, որը որդեգրման գործընթացը կդարձնի հնարավորինս թափանցիկ և միաժամանակ կօգնի երեխա որդեգրել ցանկացող անձանց ընդունել երեխա ընտրելու մասին իրազեկված ու հիմնավորված որոշում,

3. Կնվազեցվի որդեգրման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի այդ գործընթացի թափանցիկությունը:

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՀԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ   ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ  կատարելու կամ նոր իրավական ակտեր  ընդունելու  անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՀԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ  ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.08.2019 - 02.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10248

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի Հավելված № 3-ով սահմանվում է որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը, սակայն որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ այդ տեղեկատության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունն ինքնին չի հանդիսանում որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բայց միաժամանակ նաեւ երեխայի լավագույն շահի եւ անձնական տվյալների ապահովման, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող անձանց իրավունքների եւ անձնական տվյալների պահպանման տեսանկյունից պետք է գաղտնի պահվի՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարակից իրավական ակտերում եւ նախատեսել պատասխանատվության միջոցներ Հավելված № 3-ում տեղ գտած տեղեկատվության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։

Գևորգ Մալխասյան

19.08.2019

2-րդ հավելվածի վերնագիրը չի բխում ՀՀ ընտանեկան օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Թե ՀՀ ընտանեկան օրենսգրքից և թե սույն նախագծից պարզ չէ թե ով և ինչ չափանիշներով է որոշում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովող եկամուտի չափը: Որևէ պատասխանատվություն չի նախատեսված նախագծի 3-րդ հավելվածում նախատեսված գաղտնիքի չպահպանման համար: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ այդ գաղտնիքը դեռևս չի հանդիսանում որդեգրման գաղտնիք: Նախագծից պարզ չէ թե ինչ ճակատագիր են ունենալու նախկին որոշմամբ որդեգրաման ենթակա երեխանեի ու որդեգրման համար քաղաքացիների հաշվառման ցանկերը: Բացի այդ պարզ չէ թե ինչ ընթացկարգով են քննարկվելու մինչ սուկն որոշումը տրված դիմումները:

Հայկանուշ Ավետիսյան

16.08.2019

Ապահովել երեխայի խնամքի վերահսկողության շարունակականություն մինչեվ նրա չափահասության տարիքը։

Տեսնել ավելին