Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 

      Սույն Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը, մասամբ  փոխհատուցել պետության բարոյական պարտքը քաղաքական բռնությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, ինչպես նաև առավել իրատեսական դարձնել  գործող օրենքով նախատեսված իրավունքների և արտոնությունների իրացումը, որոնցից մի մասն արդեն իսկ կորցրել են իրենց արդիականությունը, մի մասն էլ` բռնադատվածների տարիքով, առողջական վիճակով և վճարունակությամբ պայմանավորված, կիրառելի չեն: 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

     Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվում է բռնադատվածի կամ  բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող շուրջ 1000 մարդ, որոնք արդեն 80-90 տարեկան են:

   Գործող օրենքով բռնադատվածների համար սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք փաստացի չեն գործում, մասնավորապես` 6-րդ հոդվածի արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու դրույթը, 7-րդ հոդվածը` վարկերի տրամադրման կարգի հետ կապված, 9-րդ հոդվածը` հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունքի մասին,  ուստի  անհրաժեշտություն առաջացավ նշված հոդվածները կամ  հոդվածի մասը, ուժը կորցրած ճանաչել;

      Պետք է նշել, որ բռնադատվածներին  արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու ընթացքում առաջացել էին բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկերի մարման հետ կապված:  Քանի որ վարկառուները սոցիալապես անապահով և տարեց մարդիկ էին, 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ` 2002-2012 թթ. ընթացում վարկեր ստացած 303 վարկառուից իրենց վարկը մարել կարողացել էին միայն 19-ը և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով ՀՀ կառավարությունը 2019 թ. մայիսի 2-ի N 485-Ա որոշմամբ  որոշեց ներել բռնադատվածների վարկային պարտավորությունները  և ստացած վարկերը ձևակերպել որպես պետական աջակցություն:  Այսպիսով ակնհայտ է, որ գործող օրենքի այդ հոդվածի կիրարկումը իրատեսական չէ:

     Ինչ վերաբերում է Օրենքի 12-րդ հոդվածին, ապա դրանով սահմանված է, որ բռնադատվածին հատկացվում է միանվագ դրամական աջակցություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 12-պատիկի չափով  (12000 դրամ), որը տրվում է բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց: Այս ձևակերպումը` գումարի չափի և հոդվածի բավանդակության անհամապատասխանության առումով, մեղմ ասած, անընդունելի է:  Հաշվի առնելով այդ հանգամանքը,  սույն նախագծով  առաջարկվում է, որպես սոցիալական աջակցություն,  բռնադատվածներին տրամադրել ամենամսյա դրամական օգնություն առնվազն նվազագույն կենսաթոշակի չափով, որն ինչ-որ կերպ կբարելավի նրանց սոցիալական վիճակը: Միաժամանակ, նախատեսվում է, որ  օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կհաստատի ամենամսյա դրամական աջակցության չափը, նշանակման և վճարման կարգը: Մինչ այդ աշխատանքներ կտարվեն  նաև  այդ կարգավիճակն ունեցող անձանց հստակ թվաքանակը ճշգրտելու ուղղությամբ:

      Ելնելով այն հանգամանքից, որ գործող օրենքի կեսից ավելին ենթակա է փոփոխման, նպատակահարմար է գտնվել մշակել  նոր օրենքի նախագիծ, իսկ վերջինիս ընդունումից հետո՝ ուժը կորցրած կճանաչվի գործող օրենքը: 

     1.2  Կարգավորման նպատակը և բնույթը 

      Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի  հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաև նոր նախագծով առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ բռնադատվածների համար սահմանելով ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը; Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ,  որոնք կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը:

    Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք  այսօր ամրագրված են միայն կառավարության որոշումներով:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  ինստիտուտները և անձինք 

       Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Նախագիծը քննարկվել է «Հուշամատյան» հասարակական կազմակերպության հետ: 

  1. Ակնկալվող արդյունքը 

       Ակնկալվող արդյունքը առավել հստակեցված, իրատեսական և կիրառելի իրավական ակտ ունենալն է: Մասնավորապես, սույն նախագծի ընդունման արդյունքում առնվազն 1000 մարդ (թիվը ենթակա է ճշգրտման) կստանա ամենամսյա դրամական աջակցություն` որոշակի լրացուցիչ գումար, որը կուղղի իր սոցիալական կարիքների բավարարմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է ընդունել   ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կհաստատվի բռնադատվածներին ամենամսյա դրամական աջակցության տրամադրման կարգը և չափը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     Նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում կառաջանա    լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն, որի չափը (կախված նաև բռնադատվածների ճշգրտված թվի հետ) և դրամական աջակցության համար պահանջվող ֆինանսավորման աղբյուրը կսահմանվի սույն օրինագծի ընդունումից հետո`  Կառավարության համապատասխան որոշմամբ:

  • Քննարկվել է

    16.08.2019 - 02.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9049

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի համաձայն՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, ի թիվս այլոց, համարվում է նաեւ ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձի կինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել։ Անհասկանալի է նախագծում տեղ գտած այս ձեւակերպումն այն պարագայում, երբ առաջին հերթի ժառանգ լինելու վերաբերյալ նման կարգավորում չի նախատեսում Քաղաքացիական օրենսգիրքն ու ավելին, նախագծով նման կարգավորում նախատեսված չէ բռնադատված անձի ամուսնու համար։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով որպես առաջին հերթին ժառանգներ նշվում են միայն բռնադատված անձի կինը, ամուսինը, զավակները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ այն համապատասխաեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածին։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ժ) ենթակետում առաջարկում ենք ավելացնել նաեւ այն երեխաներին, ովքեր աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում գտնվել են ծնողական խնամք իրականացնող այլ անձանց հետ, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողները կամ ծնողներից մեկը սույն հոդվածի ա) բ) գ) դ) ե) զ) է) ը) ենթակետերով նախատեսված կարգով ենթարկվել են զրկանքների։

Տեսնել ավելին