«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը գումար հատկացնելու մասին» ,«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծերի ընդունման նպատակներն են.
- «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար.
- Սահմանել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները.
- Վկայագրերի տրամադրումն իրականացնել փախստական ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
- Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
- Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Այս գործընթացը փուլային է, առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Մյուս ընտանիքները հնարավորությունը կունենա օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:
-
Քննարկվել է
13.08.2019 - 28.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 11253
Տպել