Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 172-րդ հոդ­վածի 2-րդ մասի համաձայն, բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահ­մա­նում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 172-րդ հոդ­վածի 2-րդ մասով սահ­մանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վարության որոշ­­­մամբ բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­­տաթղթերը և դրանց ներկայացման կարգը ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տա­թղթերը և դրանց ներկայացման կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բնա­պահ­պա­նա­կան հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներ­կա­յացման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներկայացման կարգը:
  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9001

Տպել