Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

        «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ)  հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ   մտել  2010 թվականի հոկտեմբերի 22-ից:

        Նախագծի մշակման պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով (Ազգային օրենսդրության համապատասխանեցում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին):

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները և մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և մոտեցումներին:

          Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը,  պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները

Օրենքի նախագծում  սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ:

Օրենքի նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանի և կիրառելիության ուսումնասիրությունը և վերլուծությունը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների և դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և դրանց իրականացման գործընթացի  մոնիթորինգի իրականացումը:

Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքենրն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Նախագծում սահմանվել են նաև ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում՝ գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով։

Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները իրենց շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնելու իրավունք են ստանում: Սահմանվել են նաև դատարան դիմելու դեպքերը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Օրենքի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          Նախագծի ընդունման դեպքում անհրածեշտ կլինի մշակել հետևյալ իրավական ակտերը՝

  1.           «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում,
  2.           «Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում,
  3.           «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում,
  1. «Մատչելիության նվազագույն պահանջները և գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում և կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.08.2019 - 21.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10370

Տպել

Առաջարկներ`

maya simonyan

20.08.2019

Օրենքում ոչ բավարար է արտացոլված Կոնվենցիայի 24, 25 և 26 Հոդվածները, մասնավորապես. - Երաշխավորել վաղ հայտնաբերումը և վաղ միջամտության ծառայությունները, հետագա բարդությունները կանխելու նպատակով, ներառյալ երեխաների և տարեցների շրջանում: Առողջապահական ծառայությունները մատուցել հնարավորինս մոտ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում, ներառյալ գյուղական համայնքները: - Կազմակերպել, ամրապնդել և ընդլայնել համապարփակ աբիլիտացիայի և վերականգնողական ծառայություններ և ծրագրեր, մասնավորապես առողջության, զբաղվածության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, այնպես, որ այս ծառայությունները և ծրագրերը. սկսվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնված լինեն անհատական կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա, հատկապես կանանց և երեխաների համար: - Ապահովել մատչելիություն և հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ երաշխավորելու խելամիտ հարմարեցումներ, որոնք կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում և գյուղական համայնքներում) մուտքը ներառական և որակյալ կրթություն, այդ թվում՝ նախադպրոցական /համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի հարցերով կոմիտեի 24 Հոդվածի վերաբերյալ դիտարկումների/: - Հոդված 30, Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում: - Ո՞վ և ինչպես է իրականացնելու այս օրենքի իրականացման մշտադիտարկումը:

Կարինե Գրիգորյան

19.08.2019

Հոդված 7-ի, կետ 14-ի մեջ «հնարավորինս» բառը հանել։ Եթե հնարավոր է այն փոխարինել «պարտադիր» բառով։

Գևորգ Մալխասյան

14.08.2019

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք ևս ազատ են անելու օրենքով չարգելված գործողություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսի նախագիծ մշակողները փաստորեն չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 39-րդ, 29-րդ և այլ հոդվածների պահանջերը, որով իսկ ոտնահարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները: Կարծում եմ, որ օրենքով պետք է միայն ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան լիարժեք կենսագործել իրենց իրավունքները, ինչպես նաև օրենքը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար: Օրենքի նախագծում նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար բազում երաշխիքների ու պայմանների ապահովում: Այս դեպքում պարզ չէ թե ՀՀ պատրաստ է այդ երաշխիքներ ապահովել օրենք ուժի մեջ մտնելու պահից: Բազում պահանջներ են դրված նաև կազմակերպություների վրա, որն իրատեսկան չէ ու պահանջելու է մեծ ծախսեր: Նախագծի 23-րդ հոդվածում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն դատավարական օրենսգրքերով: Առաջարկում եմ նաև հանել նախագծի 13-րդ հոդվածը, քանի որ այն օրենքով կարգավորվող իրավահարաբերություն չէ:

Տեսնել ավելին