Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ 2019 թվականի _______ N __–Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՈՐՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման 1.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին՝ համաձայն հավելված N 1-ի։
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն հավելված N 2-ի։
- Սույն որոշման 1-ին կետով սահմանաված ծրագրի իրականացման պատասխանատու նշանակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
- Սույն որոշման հավելված N 2-ով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ պատասխանատու կատարողներին երեք ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն սույն որոշման հավելված N 2-ով սահմանված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
05.08.2019 - 20.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հանրային քննարկում
13.08.2019 13:58
2019 թվականի օգոստոսի 13-ին ժամը 10:00-12:30 Էրեբունի Պլազա հյուրանոցի «Արգիշտի» սրահ
Դիտումներ` 8124
Տպել