Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծով սահմանվում են անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունները, ռիսկայնության ընդհանուր չափանիշները: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով տեսչական մարմինը սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտրիայի ոլորտների ստուգումները կնպատակաուղղի դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են: 

  • Քննարկվել է

    01.08.2019 - 16.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9787

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

13.08.2019

Նախագիծը ամբողջությամբ ենթակա է վերանայման՝ կիրառելիությունը, իրատեսությունը և արդյունքն ու արդյունավետությունը նախապես գնահատելու, փորձարկելու և հնարավոր խնդիրներից ու հետևանքներից խուսափելու գերակայությունից ելնելով: Ռիսկայնության գնահատման և ըստ ռիսկայնության դասակարգման ու դրա արդյունքներով աառավել նպատակային, հասցեական ու արդյունավետ ստուգումների համակարգ կիրառելու նպատակով անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում առաջնահերթության կարգով պետք է կատարվի վարակիչ հիվանդությունների կամ բույսերի կարանտին և վնասակար օրգանիզմների նկատմամբ գոտիավորում և համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կամ օբյեկտների դասակարգում՝ ըստ զոոսանիտարական կամ բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների, որոնք հստակ և հիմնավորված սկզբունքով թույլ կտան կատարել օբյեկտների ռիսկայնության գնահատում: Ռիսկայնության գնահատման համար պետք է խուսափել բարդ, անհասկանալի և անորոշ կամ երկակի նշանակության ձևակերպումներից կամ սահմանել դրանց հասկացությունները, դնել պարզ և հասկանալի մի քանի սկզբունք՝ որոշակի ոլորտային ռիսկի կամ անհատական ռիսկի համար սահմանել դրանց իրատեսական գնահատումը կատարելու հնարավոր բոլոր չափանիշները, չափորոշիչները, տալ դրանց իրատեսական, մասնագիտական, գործնական տեսանկյուններից և չափելի որակումները 1-10 կամ 1-100 բալ կամ միավոր կամ այլ տեսակի գնահատման մեխանիզմով, սակայն բոլոր չափորոշիչների գնահատման և չափելիության համար միևնույն սկզբունքով և մոտեցումներով: Անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության գնահատումը և ըստ ռիսկայնության դրանց դասակարգումը պետք է և հնարավոր է կատարել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պահանջների և սկզբունքների, այդ միջազգային կառույցի անդամ բազմաթիվ այլ երկրների կողմից կիրառվող պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ ընդունված իրավակարգավորումներին համապատասխան, մասնավորապես՝ հիվանդությունների նկատմամբ և գործող անասնաբուժական հսկողության համակարգի հիմքերի վրա կատարված զոնայավորման և ըստ զոոսանիտարական վիճակի՝ անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգման սկզբունքներով և պահանջներով, ինչի արդյունքում իրականացվում է ոչ միայն երկրի տարածքի գոտիավորումը՝ ըստ անասնահամաճարակային ապահովության, այլև յուրաքանչյուր գոտում կատարվում է անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգումը և զոոսանիտարական համապատասխան կարգավիճակի որոշումն ու գործունեության կանոնակարգումը կոմպարտմենտի սկզբունքով, դրանց արդյունքներով հսկողական և պետական վերահսկողական գործողությունների նպատակային կազմակերպումն ու արդյունավետ կատարումը:

Արմեն Վարդանյան

13.08.2019

15. 3-րդ հավելվածի N9 աղյուսակում՝ ա/ <<բարձր ռիսկային>> բաժնում նշված է <<Կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն>>, որտեղ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում գոտին, դրա սահմանները, ինչի պարագայում այն ընդունելի չէ, պետք է նշել տարածք, որն ի վերջո վերաբերում է օբյեկտի կամ տնտեսավարողի գործունեւթյան տարածքին, իսկ գոտու եզրույթի ժամանակ գոտում արձանագրված խնդիրը կոնկրետ տնտեսավարողին վերագրելը այնքան էլ տեղին և ճիշտ չէ, դրա հետևանքով նրա ռիսկայնությունը ավելացնելը՝ անընդունելի, եթե նա օրինակ ձեռնարկել է բոլոր միջոցները և իր գործունեւոթյան տարածքում չունի բուսասանիտարական ռիսկ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն դեպքերը, երբ կարանտին օրգանիզմից զերծ տարածքում կարող է արձանագրվել վնասակար, սակայն ոչ կարանտին օրգանիզմ, որը կարող է նաև ունենալ կարանտինի պոտենցիալ: Նույն բաժնում նախավերջին կետը անհրաժեշտ է հանել կամ վերանայել, քանի որ պայքարի միջոցառումների մեխանիզմների բացակայությունը միայն օբյեկտի կամ տնտեսավարողի կարողությունների և պարտականությունների տիրույթում չէ, բուսասանիտարական կարանտինի սահմանման ժամանակ մեխանիզմները տարբեր պետական ինստիտուտների և լիազորությունների համատեքստում են, ուստի պայքարի մեխանիզմների բացակայությունը չի կարող միայն տնտեսավարողի ռիսկայնության չափանիշ լինել և դրանից բխող վարչարարական, ֆինանսական, վարչական ու այլ հետևանքներ ունենալ բիզնեսի վրա: Նույն բաժնում վերջին կետը անհրաժեշտ է վերանայել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ առնվազն ոչ բոլոր կարանտին կամ վնասակար օրգանիզմների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ ու ընթացակարգեր են սահմանված, հետևաբար չեն կարող ունենալ կիրառություն և դրանից բխող ռիսկայնության բարձր միավորով պայմանավորված հետևանքներ: բ/ <<միջին ռիսկային>> բաժնում նշված է <<վնասակար օրգանիզմի օջախների արձանագրում>> ձևակերպումը, որտեղ պարզ չէ, թե <<օրգանիզմի>> եզակի թվով կիրառման պարագայում ինչպիսի ռիսկայնություն կլինի, եթե օրինակ՝ արձանագրվեն 1-ից ավել տեսակի վնասակար օրգանիզմներ և դրանց օջախներ կամ էլ ինչ է իրենից ներկայացնում օջախը, որն է դրա սահմանները կամ չափելիությունը, կամ էլ նման ձևակերպումը վերաբերում է բուսասանիտարական տեսակետից ապահով՝ կարանտին և/կամ վնասակար օրգանիզմից զերծ տարածքին, թե կարող է լինել արդեն վարակված տարածք, որտեղ արձանագրվի նույն կամ այլ վնասակար օրգանիզմ: գ/ <<ցածր ռիսկային>> բաժնում նշված է <<Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերի արձանագրում>> ձևակերպում, որտեղ ևս պարզ չէ, թե ինչ կլինի, եթե արձանագրվի 1-ից ավելի՝ տարբեր տեսակի վնասակար օրգանիզմ կամ էլ որն է առանձին դեպքը, դրա սահմանները և չափելիությունը: Նշված մտահոգությունները և հարցերը ոլորտային խնդիր են և այս համատեքստում ռիսկայնության գնահատման կամ հաշվարկման համար պահանջվում է նախևառաջ կատարել հիմնականը՝ բուսասանիտարական գոտիավորումը և որոշել տարածքների բուսասանիտարական ապահովության և գործունեություն իրականացնող օբյեկտների բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների որոշման հարցերը: 16. N10 աղյուսակում հաշվի առնել 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի վերաբերյալ արված դիտողությունը: 17. 21-րդ կետի վերաբերյալ հաշվի առնել 1-ին հավելվածի 21-րդ կետի վերաբերյալ արված դիտողությունը:

Արմեն Վարդանյան

13.08.2019

12. 3-րդ հավելվածի N5 աղյուսակում <<շրջանառությունը>> սյունակում նշված թվերը երկրի իրական վիճակագրությունը արտացոլելու հարցում խնդրահարույց են: Բացի այդ, թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը /մինչև 10, 10.1-49.9, 50-99.9, 100-149.9, 150-ից ավելի կամ ավելի հստակ կերպ՝ մինչև 10, 10-ից ավելի, սակայն 50-ից պակաս 50-ից ավելի, սակայն 100-ից պակաս 100-ից ավելի, սակայն 150-ից պակաս 150-ից ավելի: 13. 3-րդ հավելվածի 6-րդ աղյուսակում <<հողատարածք>> սյունակում նշված թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը՝ /ձևակերպել 0.2-0.99 հա, 1-2.99, 3-9.99, 10-24.99, 25-ից ավելի կամ այլ՝ հստակ տրամաբանությամբ/: 14. 3-րդ հավելվածի N7 աղյուսակում <<շուկաներ>> սյունակում ձևակերպումները վերանայել, նշելով օրինակ՝ արտադրանքի իրացում 1 կամ այլ թվով համայնքում, որովհետև համայնքային շուկայի տրամաբանությամբ կարող է շուկան ներառել 1-ից ավելի մարզերի 1-ական կամ ավելի համայնքներ: Նույնը վերաբերում է մարզային շուկային, որը պետք է ձևակերպել իրացում 1 կամ ավելի մարզերում, որովհետև մարզային շուկան կարող է ներառել ինչպես 1 մարզի, այնպես էլ 2 և ավելի մարզեր՝ արդյունքում հանրապետության բոլոր մարզերը, սակայն դիտարկվել ոչ թե հանրապետության ողջ տարածքում շուկայահանման, այլև մարզային շուկայահանման կիրառման իմաստով: Այս իմաստով շուկաների ձևակերպումները ենթակա է վերանայման, օրինակ՝ հանրապետության վարչատարածքային միավորների թվի սկզբունքով առաջնորդվել և տալ նպատակային շուկայի հետևայլ դասակարգումները. օրինակ՝ մինչև 5 մարզի տարածքում շուկայահանում՝ 5 միավոր, 5-ից 10 մարզում շուկայահանում՝ 10 միավոր, հանրապետության ողջ տարածքում շուկայահանում՝ 20 միավոր, միայն հանրապետության տարածքից դուրս շուկայահանում՝ 15 միավոր /որովհետև արտադրանքի ռիսկերի հասցեատերը այլ երկիր է, իսկ տվյալ որոշման ազդեցությունը ՀՀ–ի և ՀՀ-ում գործող օբյեկտներին է վերաբերում/, հանրապետությունում և հանրապետությունից դուրս շուկայահանում՝ 35 միավոր:

Տեսնել ավելին