Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 260.1-ին հոդվածով.
«Հոդված 260.1. Հիփոթեքային արձակուրդ
- Հիփոթեքային արձակուրդ է համարվում հիփոթեքով ապահովված՝ վարկային (կրեդիտավորման) կամ փոխառության պայմանագրով վարկառուի (փոխառուի) ստանձնած պարտավորությունների կատարման արտոնյալ ժամանակահատվածը:
- Հիփոթեքային արձակուրդ տրամադրվում է միայն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն վարկառուներին (փոխառուներին), որոնց կողմից կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա գույքը հանդիսանում է (հանդիսանալու է) նրանց մշտական բնակության վայրը է և առկա չէ նրանց սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն):
- Հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանները և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքերը սահմանվում են «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
-
Քննարկվել է
30.07.2019 - 14.08.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7401
Տպել