Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 21.12.2017թ. N 1696-Ն որոշման՝ նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, որից հետո նախատեսվում էր վեցամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում արտացոլված տվյալները, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Որոշման թիվ 4 հավելվածում նշված անշարժ գույքի անվանումները և մակերեսները չեն համապատասխանում անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված մակերեսներին։
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ներկայումս՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ՀՀ կառավարության վերը նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան Որոշման նախագիծ մշակելու և շրջանառության մեջ դնելու առաջարկությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ և ՀՀ կառավարության կողմից 2018թ. նոյեմբերի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1309-Ն որոշումը: Սակայն նշված Որոշման մեջ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ժամկետի փոփոխություն չի կատարվել:
Միաժամանակ Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրություններով դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ խնդրելով վերջիններիս միջնորդությունը վերակազմակերպումից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնելու համար՝ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Սակայն «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից համապատասխան փաստաթղթերը Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվել միայն 2019 թվականի մայիսին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ ժամկետի փոփոխություն, որի արդյունքում հնարավոր կլինի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել վերջինիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
19.07.2019 - 04.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6884
Տպել