Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Կառավարության կառուցվածի և գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն պետական մարմինների վերակազմակերպման և միաձուլման արդյունքում պետական մարմիններին մեկ վայրում տեղակայելու անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության կառուցվածի և գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն պետական մարմինների վերակազմակերպման և միաձուլման արդյունքում ստեղծված պետական մարմինների որոշ ստորաբաժանումներ տեղակայված են տարբեր շենքերում և մարմինների աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջացել է վերակազմակերպման և միաձուլման արդյունքում ստեղծված մարմինների բոլոր ստորաբաժանումները մեկ վայրում տեղակայելու անհրաժեշտություն:
Միաժամանակ հաշվի առնելով, որ դեռևս ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 340-Ն որոշմամբ Երևան քաղաքի Կառավարական N 3 հասցեում գտնվող շենքը հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը (իրավանախորդ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն), ինչպես նաև այն, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը պետական հիմնարկներին չի կարող տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով, այլ կարող է միայն ամրացվել համաձայն հանձնման-ընդունման ակտի, անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետական մարմինների արդյունավետ գործունեությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերակազմակերպման և միաձուլման արդյունքում ստեղծված պետական մարմինների բոլոր ստորաբաժանումները տեղակայել մեկ վայրում, ինչպես նաև պետական մարմինների կողմից փաստացի զբաղեցրած տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել համապատասխան մարմիններին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
19.07.2019 - 04.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի օգտագործում և սպասարկում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6408
Տպել