Լրամշակման փուլում է
««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _________________ 2019___ թվականի N ______-Ն
«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 901 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) 2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Միության մաքսային օրենսգիրք) 250-րդ հոդվածի 2-րդ մասը և «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-241-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման կարգը` համաձայն N1 հավելվածի,
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման վերաբերյալ ակտի օրինակելի ձևը՝ համաձայն N2 հավելվածի:
- Սույն որոշման շրջանակներում ոչնչացման հնարավոր եղանակների, ապրանքի փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակի, առաջացող թափոնների քանակի և դրանց պիտանելիության մասին եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ 901 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
--------------------ի N ------ որոշման
ԿԱՐԳ
«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա ապրանքների ոչնչացման կարգը:
- Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքով և Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքով սահմանված իմաստներով:
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների կատեգորիաները և ընթացակարգի կիրառման սահմանափակումները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, իսկ այդ ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ:
- Մինչև «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելը՝ հայտարարատուն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու ցանկության մասին դիմում է (այսուհետ՝ Դիմում) ներկայացնում այն մաքսային մարմնին, որին պետք է ներկայացնի վերոնշյալ մաքսային հայտարարագիրը: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տվյալները. ոչնչացման ենթակա ապրանքի՝
ա) անվանումը,
բ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը,
գ) քանակը,
դ) արժեքը,
ե) գտնվելու վայրը,
զ) ոչնչացման եղանակը,
է) ոչնչացման վայրը,
ը) ոչնչացում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անվանումը,
թ) ոչնչացման արդյունքում առաջացող թափոնների մասին տեղեկությունները,
ժ) ոչնչացման համար հիմք ծառայած պատճառների մասին հակիրճ տեղեկատվություն:
- Դիմումին կից հայտարարատուն մաքսային մարմնին է ներկայացնում.
1) Պետական լիազոր մարմնի կողմից տրված եզրակացությունը՝ ապրանքի ոչնչացման եղանակի, ապրանքի փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակի, առաջացող թափոնների քանակի և դրանց պիտանելիության մասին,
2) Կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:
- Դիմումատուի կողմից սույն կարգի 4-րդ կետով պահանջվող տեղեկությունները և (կամ) 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի լինելու դեպքում, դրանք մաքսային մարմին ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հայտարարագիրը գրանցող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն տեղեկությունները և փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք
- Եթե սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը, մաքսային մարմինը մերժում է ներկայացված դիմումը
- Մաքսային հայտարարագիրը գրանցող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված դիմումն ու կից փաստաթղթերը և որոշում է կայացնում ապրանքները «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագիր ներկայացնելու հնարավորության մասին:
- Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ ապրանքները «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագիր ներկայացնելու հնարավորության մասին որոշումը ստանալուց հետո, հայտարարատուն համապատասխան մաքսային մարմին կարող է ներկայացնել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր:
- Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է ոչնչացման աշխատանքների իրականացման կապակցությամբ հարցումներ ուղարկել պետական այլ մարմինների և հրավիրել նրանց ներկայացուցիչներին՝ մասնակցելու ոչնչացման աշխատանքների իրականացմանը:
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագրի գրանցումից հետո ապրանքները հանձնվում են ժամանակավոր պահպանության:
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների ոչնչացումը կատարվում է մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով այդ ապրանքների փաստացի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակից, դրանց ոչնչացման եղանակից և վայրից:
- Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների ոչնչացումը չիրականացվելու դեպքում մաքսային մարմինը կարող է սահմանել ողջամիտ նոր ժամկետ կամ, ղեկավարվելով Միության մաքսային օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում կայացնել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրի բացթողումը մերժելու մասին:
- Եթե կախված ապրանքների տեսակից, դրանց ոչնչացման, շրջանառությունից հանման կամ այլ եղանակով վնասազերծման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ, ապա Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ կարգերի պահանջների պահպանումը ապահովելու համար:
- Հայտարարատուն, «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) հսկողությամբ կատարում է ոչնչացվող ապրանքների քանակի հաշվառում և ապահովում մաքսային հսկողության ներքո (մաքսային ուղեկցմամբ) դրանց փոխադրումը ոչնչացում իրականացման վայր:
- Ոչնչացումն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից նախանշված եղանակով:
- Հայտարարատուն, Կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձը, և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, հայտարարագրված ապրանքների ոչնչացման արդյունքները ձևակերպում են համապատասխան ակտով (այսուհետ՝ Ակտ), որի օրինակելի ձևը հաստատված է սույն որոշման հավելված N2-ով:
- Ակտում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, իրականացման վայրը, ապրանքների ոչնչացման փաստի հաստատումը: Ակտը հաստատվում է կազմակերպության, հայտարարատուի և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
- Ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացնելու նպատակով «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները Կազմակերպությանը հանձնելու պահից կազմակերպությունը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում պայմանագրով ստանձնած պարտավորությունների՝ ոչնչացման աշխատանքների պատշաճ կատարման համար:
- Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման Ակտ է կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:
- Ակտը կազմվում է առնվազն 3 օրինակից, որից մեկական օրինակ տրվում է Կազմակերպությանը, հայտարարատուին և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձին:
- Ոչնչացման ակտի մաքսային մարմնի օրինակը կցվում է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագրին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
-----------------ի N ------ որոշման
ԱԿՏ N
______ _________ 2019թ.
«Ոչնչացում» մաքսային ընթացակարգով
ձևակերպված ապրանքների ոչնչացման վերաբերյալ
Ես՝ -ս,
մաքսային մարմնի անվանումը, ստորաբաժանումը,պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը,
մասնակցությամբ՝ -ի,
հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ներկայացուցչի տվյալները
-ի
ոչնչացման աշխատանքները իրականացնող կազմակերպության անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն, ներկայացուցչի տվյալները
Կազմեցի սույն ակտը առ այն, որ ________________________________-ի կողմից
հայտարարատու
թիվ ___________________________ մաքսային հայտարարագրով «Ոչնչացում» մաքսային
հայտարարագիր
ընթացակարգով ձևակերպված ________ կգ ընդհանուր քաշով ______________________
քաշը ապրանքի անվանումը
ոչնչացման աշխատանքները մեկնարկեցին
____________________________________________-ում 20----թ _________-ին ժամը __00 - ին:
իրականացման վայրը
Ոչնչացման աշխատանքները իրականացվեցին __________________________ եղանակով,
______________________________________ կազմակերպության կողմից:
Ոչնչացնող կազմակերպության տվյալները
Ոչնչացման աշխատանքները ավարտվեցին ժամը ______00-ին:
Հատուկ նշումներ՝
______________________________________________________
(ազգանուն) (ստորագրություն)
______________________________________________________
(ազգանուն) (ստորագրություն)
______________________________________________________
(ազգանուն) (ստորագրություն)
-
Քննարկվել է
18.07.2019 - 03.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Տնտեսական, Հանրային կառավարում
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7238
Տպել