Հիշել նախագիծը

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«..........» «..........................» 2019թ. N……-Ն

 

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Թույլատրել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Արցախի 8բ հասցեում գտնվող 78,599.8 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 415,49 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,07172 հեկտար հողամասը` 7681.2 հազ. դրամ կադաստրային արժեքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ N0113474, տրված՝ 09.07.1999թ.)՝ համաձայն N 1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 26,967.9 հազ.դրամ արժեքով, իսկ 921.2 հազ.դրամ հաշվեկշռային արժեքով շարժական գույքը՝ համաձայն N2 հավելվածի, անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2019 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 26,967.9 հազ.դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
  3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
  4. Սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Արցախի 8բ, պետական գրանցման համարը՝ 278.070.01147):
  5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի և շարժական գույքի անհատույց օտարման պայմանագրերի կնքումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով Ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,

2) սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 2-ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նշված գույքի հետագա տնօրինման վերաբերյալ, 

3) Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին,

4) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

  1. Սահմանել, որ՝

1) Ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,

2) Ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2019 թվականի

......................... –ի թիվ .............որոշման

 

 

ՑԱՆԿ

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

                                                                                           դրամ

 

Հ/Հ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ՄԱԿԵՐԵՍԸ (քառ.մ)

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ
ԱՐԺԵՔԸ        

ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԸ (ՆՎԱԶԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ)

 

1.      

Պոլիկլինիկայի շենք

1983

379,59

4660000

1151000

78599788

2.     

Ավտոտնակ-պահեստ

1983

35,9

782000

83800

                 

 

Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 7681212 դրամ:


Հավելված N2

ՀՀ կառավարության 2019 թվականի

......................... –ի թիվ .............որոշման

 

ՑԱՆԿ

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

                                                                                                              դրամ

Հ/Հ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ
ԱՐԺԵՔԸ       

1.      

Դուռ մուտքի

2013

2013

1

58400

43761

2.      

Կամերա-տեսագրող սարք

2013

2013

1

300000

210000

3.     

Ավտոկլավ

2015

2015

1

568170

568170

4.      

ՀԴՄ

2016

2016

1

56000

56000

5.      

Արյան ճնշման չափման սարք

2017

2017

1

60052

43293

6.     

Ավտոմեքնեա ՌԱՖ, 754-51

1989

1996

1

301000

0

7.      

Ատամնաբուժական սարք բազկաթոռով ЮС-5М

1997

1997

1

1500000

0

8.     

Ատամնաբուժական սարք բազկաթոռով UST

1997

1997

1

806000

0

9.     

Ատամնաբուժ սարք ЭРГОСТ АР-() 90-C1

1996

1996

1

3000000

0

10.    

Ռենտգեն ապարատ Filips 304239

1996

1996

1

1433000

0

11.     

Սարքավորում պոլինարկոն

1996

1996

1

780000

0

12.    

Միկրոսկոպ բիոլ LOMO

1996

1996

1

44000

0

13.    

Միկրոսկոպ բիոլ MBP-1

1996

1996

1

36000

0

14.    

Մոնիտոր գլյուկոզա չափիչ

1996

1996

1

60000

0

15.    

Գլյուկոմեր ULTRA

1996

1996

1

36000

0

16.    

Օվտալմոսկոպ

1996

1996

1

50000

0

17.    

Օվտալմոսկոպ

1996

1996

1

50000

0

18.    

Դարսոնվալ

1996

1996

1

40000

0

19.    

Սարք UBZ-30

1996

1996

1

110000

0

20.   

Ուլտրաձայնային UZT-101

1996

1996

1

160000

0

21.    

Սուխաժար

1996

1996

1

43000

0

22.   

Էլ կարդիոգրաֆ EKG IT-04

2003

2003

1

130000

0

23.   

Ատամնաբուժական աթոռ

1996

1996

1

90000

0

24.   

Ատամնաբուժական աթոռ

1996

1996

1

50000

0

25.   

Տապչան

1996

1996

2

93900

0

26.   

Միկրոսկոպ MLD-1

1996

1996

1

370000

0

27.   

Լուսատու սարք

2001

2001

1

60000

0

28.   

Սնդիկակվարցային սարք

2001

2001

3

180000

0

29.   

Հոսք 1

2001

2001

1

150000

0

30.   

Ինգալյատոր

2000

2000

1

26000

0

31.    

Սարք Բերնար

2000

2000

1

20000

0

32.   

Օվտոլմոլ ապակի հավաքածու

2000

2000

1

192000

0

33.   

Կոնտեյներ փոխանցող հարմարանքներ

1996

1996

2

88000

0

34.   

Մեշոկ ''AMBU''

2003

2003

1

30000

0

35.   

Սուխաժար

2003

2003

1

43000

0

36.   

Սեյֆ

1996

1996

1

86000

0

37.   

Սեյֆ

2002

2002

1

94000

0

38.   

Ատամնաբուժական ախտահանիչ ''FRTGOSTFR''N10510

2004

2004

1

159000

0

39.   

Միկրոալիք վառարան

2004

2004

1

60000

0

40.   

KFO UZ-2 N801870

2004

2004

1

175000

0

41.    

Բժշկական պահարան

2004

2004

3

400000

0

42.   

Պրոցեսոր

2003

2003

1

176000

0

43.   

Սեղան տնօրենի

2003

2003

1

70000

0

44.   

Երկաթե նստարան (5 նստատեղ)

2003

2003

1

60000

0

45.   

Երկաթե նստարան (3 նստատեղ)

2003

2003

1

30000

0

46.   

Ատամնաբուժական աթոռ

2005

2005

1

32000

0

47.   

Պտտվող աթոռ

2005

2005

1

35000

0

48.   

Միկրոշարժիչ

2005

2005

1

41500

0

49.   

Շարժիչ օգտագործված

2006

2006

1

42000

0

50.   

Մոնիտոր

2008

2008

1

60000

0

51.    

Տրուբ ծայրակալ՛՛Sigl Energi''

2008

2008

1

36000

0

52.   

Լուսապոլիմերիզ լամպ

2008

2008

1

57000

0

53.   

Հաշմանդամի քայլասալյակ

2010

2010

1

56000

0

54.   

Ալկոմետր

2010

2010

9

594000

0

55.   

Ախտահանիչ սարք

2013

2013

1

30000

0

56.   

Ճնշման գործիք

2014

2014

2

157200

0

57.   

Ալկոտեստ

2014

2014

2

101000

0

58.   

Արյան ճնշման չափիչ սարք

2015

2015

7

80769

0

59.   

Ալկոտեստեր

2016

2016

3

222222

0

 

Ընդամենը

 

 

83

13869213

921224

  • Քննարկվել է

    18.07.2019 - 11.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7030

Տպել