«Գարնանացան գարու, գարնանացան ցորենի և կորնգանի սերմացուների իրացումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» ______________ 2019 թվականի N _____ - Լ
ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
- թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռքբերված և չբաշխված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) նվազագույն գնով վաճառքը` համաձայն հավելվածի,
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սահմանել սերմացուների վաճառքի իրականացման ընթացակարգը:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված սերմացուների ձեռքբերման գումարները ենթակա են վճարման «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացված թիվ 900018007410 գանձապետական հաշվեհամարին:
- Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գանձապետական հաշվեհամարից օգտագործել 198 000 դրամ սերմացուների գնահատման համար իրականացված ծախսերը կատարելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
17.07.2019 - 01.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8066
Տպել