«Չբաշխված սերմացուների հետագա տնօրինման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» ______________ 2019 թվականի N _____ - Լ
ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում չբաշխված 29.411 տոննա գարնանացան ցորենի, 208 տոննա ոլոռի, 6.004 տոննա սիսեռի, 16.495 տոննա եգիպտացորենի, 2.506 տոննա առվույտի, 1.45 տոննա կորնգանի, 11.21 տոննա հնդկացորենի սերմացուները՝ ընդամենը 24,349,800 դրամ արժեքով և «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմարտադրության զարգացում» ծրագրի շրջանակներում «Երկրագործության գիտական կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հետ վերադարձման ենթակա 477000 դրամ արժեքով 1․8 տոննա ոլոռի սերմացուն մեկ ամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին, համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 hավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի հողօգտագործողներին անհատույց տրամադրման նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին՝ սույն որոշման 1-ի կետով նախատեսված սերմացուների բաշխման գործընթացի ավարտից հետո ոչ ուշ տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաշվետվություն՝ սերմացուներ ստացած գյուղատնտեսական հողօգտագործողների և բաշխված քանակությունների վերաբերյալ։
- Սահմանել, որ սույն որոշման 1-ի կետով նախատեսված սերմացուների բեռնման և Հայաստանի Հանրապետության Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզկենտրոններ տեղափոխման ծախսերն իրականացվելու են համապատասխան մարզպետարանների միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
17.07.2019 - 01.08.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6274
Տպել