Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`

  1. է կետը կարգը բառից հետո լրացնել և պարբերականությունը բառերով,
  2. թ կետն ուժը կորցրած ճանաչել:

     Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի

  1. 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
  2. 4-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը::

  1. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6. Տեխնիկական զննության արդյունքում զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց եղանակով փոխանցում տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարանին::

    Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ժա կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   ժա) տրանսպորտային միջոցն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննության արդյունքում ճանաչվել է անսարք::

   Հոդված 4. Օրենքի 182-րդ հոդվածի 1-ին մասի բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը բառերը հանել:

     Հոդված 5. Օրենքի 331-րդ հոդվածի 2-րդ մասի ժգ և 332 հոդվածի ե կետերը ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1234-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 Հոդված 1234. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը

  1. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`

 

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված տրանսպորտային միջոց վարելը՝

     առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամաբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:

  1. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա::

Հոդված 2. Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը 123.4 թվերից հետո լրացնել (բացառությամբ երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների) բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 24413 հոդվածի 1-ին պարբերության օրենսգրքի բառից հետո  լրացնել 1234 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով  բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 304 հոդվածի երրորդ պարբերության 123-131 թվերը փոխարինել 123-123.4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-131 բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

  

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                        

      Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 28.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

     Հոդված 2. Օրենքի 36.1 հոդվածի 1-ին մասի տրանսպորտի և կապի բառերը փոխարինել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բառերով:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակումից վեց ամիս հետո:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

                       

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ   ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հոդված 1.  «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-298 օրենքն ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

    ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ փոփոխություններ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի № 344-Ն  որոշմամբ հաստատված կարգում, ուժը կորցրած կճանաչվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի № 346-Ն, 2011 թվականի մարտի 31-ի № 350-Ն որոշումները, 1998 թվականի հուլիսի 24-ի № 461-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի պահանջները միջազգային պայմանագրերին չի հակասում:

 

  1. Այլ տեղեկություններ.

Չկան:

                                       

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

 

  1. Հասարակությանը նախագծերի վերաբերյալ իրազեկումը.

      Նախագծերը տեղադրվել են համացանցում՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության   www.mtcit.am կայքում:

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին.

       Նախագծերի մշակման փուլում  իրականացվել են  քննարկումներ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:        

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական  ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. Պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. Պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

 2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. Պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Օրենսդրական փաթեթի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կարող է առաջացնել հետևյալ փոփոխությունները.

Օրենսդրական փաթեթի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազմանը շուրջ 9,500.0 հազար դրամի չափով:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.07.2019 - 31.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7794

Տպել

Առաջարկներ`

Sahakyan Smart Systems LLC

19.07.2019

Իրական տեխզննություն (ոչ ձևական բնույթ կրող) իրականացնելու համար նախ հարկավոր է կարգի բերել բոլոր ճանապարհները, ներառյալ գյուղամիջյան և արվարձաններում գտնվողները, խիստ հսկողություն սահմանել ներկրվող ավտոպահեստամասերի և վառելիքաքսուկային նյութերի որակի նկատմամբ։ Երթևեկության անվտանգության վրա բացասական խիստ ազդեցություն ունեն առաջին հերթին վարորդների վարորդական հմտություններն ու ճանապարհների կահավորվածությունը, ինչի վրա էլ պետք է կատարել առաջին շեշտադրումը, այլապես նախագծի ընդունումը կնշանակի դժբախտ դեպքերի փաստը հերթական դրամահավաքության նպատակին ծառայեցում, ավելորդ կոռուպցիոն ռիսկերի գեներացմամբ։

Տեսնել ավելին