<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 2019 թվականի հունիսի 4-ի ՀO-57-Ն oրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 12.06.2019թ. N 0609 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի պահանջների համաձայն զինծառայողներին հավասարեցված՝ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց համար գործող օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված սոցիալական երաշխիքների շարքում ներառվել է նաև նույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքը՝ ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ծառայողական բնակարանով ապահովվելու, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում՝ այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Քանի որ նշված իրավունքի շահառուների ցանկը սահմանված է նաև Կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ կարգ) 2-րդ կետում, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նաև որոշման մեջ: Կարգի գործողության ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
Քաղաքային բնակավայրերից դուրս տեղակայված զորամասերի զինծառայողների կողմից շատ հաճախ՝ համապատասխան գյուղական վայրերում (այլ բնակավայրերում) բնակելի տարածությունների բացակայության արդյունքում, բնակելի տարածության վարձակալության պայմանագրեր են կնքվում զորամասին առավել մոտ գտնվող քաղաքում, սակայն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի շրջանակներում փաստացի փոխհատուցվում է այլ բնակավայրերի համար կարգով սահմանված փոխհատուցման չափը, որի արդյունքում զինծառայողները տարբերությունը վճարում են իրենց դրամական ապահովությունից, ինչը բացասական ազդեցություն է ունենում զինծառայողների սոցիալական վիճակի վրա և հանգեցնում արդարացի դժգոհությունների: Խնդրի վերաբերյալ զեկուցվել է նաև Վարչապետին և առաջարկվել է փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրով՝ բացառություն սահմանելով Երևան քաղաքի համար սահմանված չափերից, որի վերաբերյալ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 12.06.2019թ. N 0609 գրությամբ ստացվել է Վարչապետի համաձայնությունը:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից հարց է բարձրացվել յուրաքանչյուր տարվա մինչև ապրիլի 1-ը վերջինիս կողմից համապատասխան տեղեկանքի տրման անհրաժեշտության վերաբերյալ՝ որպես բնակվարձի փոխհատուցումը շարունակելու հիմք, հարցն աշխատանքային կարգով համատեղ քննարկվել է և փաստվել, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է, սակայն նպատակահարմար է համարվել, որպեսզի յուրաքանչյուր տարվա համար բնակվարձի փոխհատուցում ստացող անձը ներկայացնի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա վերահսկել ծառայության վայրում շահառուի կողմից բնակվարձի փոխհատուցում ստանալու իրավունքի իրավաչափությունը:
Բնակվարձի փոխհատուցման տրամադրման համար հիմք ընդունվող փաստաթղթերի ցանկում նախատեսված է միայն նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ներկայացումը, միաժամանակ ՀՀ կառավարության 22.12.2011թ. N 1851-Ն որոշմամբ հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնցում նախատեսված է նաև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը: Այսինքն, խոսքը համարժեք փաստաթղթերի մասին, որը նախատեսված չէր գործող որոշման մեջ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների սոցիալական երաշխիքների, և մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառվում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով՝ բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝ կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով, որի արդյունքում հստակեցվում է նաև այդ տեղեկանքի չներկայացման կամ տեղեկանքի համաձայն սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում բնակվարձի հաշվարկման դադարեցման և վճարված գումարների հետ վերադարձման գործընթացը: Որոշման նախագծում նախատեսվում է նաև, որ բնակվարձի փոխհատուցման տրամադրման համար հիմք է ընդունվում նաև ՀՀ կառավարության 22.12.2011թ. N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների սոցիալական երաշխիքների, և մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Կատարված հաշվարկները ցույց են տվել, որ անհրաժեշտություն է առաջանալու զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դիմաց լրացուցիչ հատկացնել 318,588.0 հազ. դրամ, որը նախատեսվում է իրականացնել Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների ներգրավման: Ներկայացված հաշվարկների վերաբերյալ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 12.06.2019թ. N 0609 գրությամբ ստացվել է նաև Վարչապետի համաձայնությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
15.07.2019 - 30.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7705
Տպել