Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1346-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1346-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պետական ծառայությունների մատուցման բարեփոխումների ոլորտում էական դերակատարում են ունեցել պետական ծառայությունների մատուցման միասնական օպերատորները (այսուհետ՝ Օպերատորներ), որոնք ներդրվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված պետական ծառայությունների պատվիրակման գործընթացի շրջանակներում: Օպերատորների ստեղծման համար իրավական հիմք է հանդիսացել 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության N 1109-Ն որոշումը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ, սկսած 2006 թվականից, Հայաստանի Հանրապետության համայնքներում հիմնվել են ժամանակակից ծրագրային և ապարատային ապահովմամբ և գույքով կահավորված քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնց նպատակը քաղաքացիներին «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն համայնքային ծառայությունների տրամադրումն է: Ներկա դրությամբ նման գրասենյակներ են գործում հանրապետության 42 համայնքներում:
Հաշվի առնելով ՔՍԳ-ների առկայության հանգամանքը՝ «ՀՀ կառավարության 2016թ.-ի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 400-Ն որոշմամբ Օպերատորների ցանկը համալրվել է ՔՍԳ ունեցող թվով 40 համայնքներով:
Վերոնշյալ համալրման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ընդլայնելու համայնքապետարանների կողմից մատուցվող վարչական ծառայությունների ցանկը և սպասարկման գրասենյակների աշխարհագրությունը՝ բնակիչների համար ապահովելով «մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ համայնքային և պետական որակյալ ծառայությունների տրամադրում:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային ծառայությունների որակի բարելավման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած կարևոր դերով և նշանակությամբ և, ըստ այդմ, նպատակ ունի ազատել ՏԻՄ-երին ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1346-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ Հայատանի Հանրապետության պետական բյուջե գանձվող վճարի պարտավորությունից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող Օպերատորների ցանկում ընդգրկած համայնքներում գործող ՔՍԳ-ներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով և իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու հնարավորությամբ: Նախագծով առաջարկվում է ՏԻՄ-երին որոշակի ֆինանսական պարտավորություններից ազատելու միջոցով նպաստել պետության կողմից ծառայությունների մատուցման ընդհանուր գործընթացի բարելավմանը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացում ՏԻՄ-երի առավել լայն ներգրավմանը և այդպիսով՝ պետական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը:
-
Քննարկվել է
09.07.2019 - 25.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Հանրային կառավարում
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6858
Տպել