Հիշել նախագիծը
«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված միջազգային զարգացման կազմակերպությունների կողմից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկ ներկայումս սահմանված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը, որոնց կողմից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերոնշյալ դրույթներով նախատեսված միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը:
-
Քննարկվել է
27.04.2017 - 22.05.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 10431
Տպել