Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287 օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև ավելի երկար վավերականության ժամկետով:»:

  

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

 

  • Քննարկվել է

    09.07.2019 - 24.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8106

Տպել

Առաջարկներ`

Գնել Սեդրակյան

09.07.2019

2001թ․ մայիս-հունիս ամսվա ծնված տղաները զորակոչվում են 2019թ․ հուլիսին և զորացրվում են 2021թ․ հուլիսին։ Սրանք այն տղաներն են, որոնք դպրոցում սովորել են 12 տարի և որոնք բարձրագույն կրթական հաստատություններում կարող են սովորել զորացրվելուց հետո՝ սկսած 2021թ․-ի սեպտեմբերից։ Եվրոպական գրեթե բոլոր համալսարաններում 2021թ․-ի սեպտեմբերից ուսումը սկսելու համար համալսարան անհրաժեշտ է դիմել մինչև 2021թ․-ի հունվար ամիսը։ Դիմելու համար պարտադիր փաստաթղթերից է օտար երկրներում վավեր անձնագիրը՝ վավերականության հնարավորինս երկար ժամկետով, քանի որ 2021թ․-ի սեպտեմբերին ուսումը սկսելու համար դիմորդը պետք է հունիս-հուլիս ամիսներից ոչ ուշ դիմի ուսանողական վիզա կամ կացության քարտ ստանալու համար։ Առաջարկում եմ օրենքով նախատեսել, որ արդեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի քաղաքացիներին, որոնք պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ օտարերկրյա համալսարաններում, պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ծառայության վեց ամիսը կամ մեկ տարին լրանալուց հետո, տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ լիարժեք վավերականության ժամկետով (10 տարի)։

Տեսնել ավելին