Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաս­­տանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպ­­քում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածքում վճար­ված ավելացված արժեքի հարկի գումար­ներն օտարերկրյա քաղա­քա­ցի­ներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 81-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն, օտարերկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բեր­ված ապրանքների արտահանման դեպ­­քում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճար­ված ԱԱՀ-ի գումար­ներն օտարերկրյա քաղա­քա­ցի­ներին և քաղա­քա­ցիու­թյուն չունե­ցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահ­մա­նում է ՀՀ կառա­վա­­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար վերոնշյալ գումարներն օտարերկրյա քաղա­քա­ցի­ներին և քաղա­քա­ցիու­թյուն չունե­ցող անձանց փոխ­հա­տուցելու գործընթացը կար­գա­վո­րող գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բեր­ված ապրանքների արտահանման դեպ­­քում ԱԱՀ-ի գումարները հնարավոր չի լինի փոխհատուցել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բեր­ված ապրանքների արտահանման դեպ­­քում ԱԱՀ-ի գումարները փոխ­հա­տու­ցելու դեպքերը և կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օտարերկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բեր­ված ապրանքների արտահանման դեպ­­քում ԱԱՀ-ի գումարները փոխ­հա­տու­ցելու դեպքերն և կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո օտարերկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարած­քում ձեռք բեր­ված ապրանքների արտահանման դեպ­­քում ԱԱՀ-ի գումարները փոխհա­տուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հարա­բերությունները:


  • Քննարկվել է

    27.04.2017 - 20.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9291

Տպել