Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Օզոնային շերտը քայքայող նյութերը և դրանք պարունակող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝  անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝  սահմանված  կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման գործընթացները՝ ԵՏՄ միջպետական համաձայնագրերին համապատասխան:

 

  • Քննարկվել է

    01.07.2019 - 19.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6984

Տպել