Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « » ----------- 2019 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման, պետական գերատեսչությունների կողմից գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով  հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրներին: Ներկայումս  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 1389-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կամ Ճապոնիայում: Վերոնշյալ փոփոխության շնորհիվ հնարավոր եղավ առողջապահության նախարարության կողմից 2019 թվականին ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ, մանկական ուռուցքաբանության ոլորտում կիրառվող դեղեր: Սակայն այլ գերատեսչությունների կողմից ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումները սահմանափակված է, քանի որ այս լիազորությունը վերոնշյալ որոշմամբ տրված է միայն առողջապահության նախարությանը: Միաժամանակ, ձեռք բերվող դեղերի պիտանիության ժամկետները գործող կարգով խիստ են սահմանված, սակայն ձեռք բերվող դեղերի մեծամասնությունը ՀՀ ներմուծվում են օտարերկրյա արտադրողներից և պատվիրվող քանակները բավականին փոքր են, օտարերկրյա արտադրողները հրաժարվում են դեղերի սահմանված պիտանիության ժամկետներով նոր արտադրություն ծավալելուց և դեղերի մատակարարումը իրականացնում են պահեստավորված կամ այլ երկների համար արտադրված քանակների հաշվին: Գործող կարգով սահմանված չափանիշները սահմանափակում է մի շարք օտարերկրյա արտադրողների մասնակցությունը, ելնելով արտադրվող քանակներից:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման և պետական գերատեսչությունների կողմից գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում, սահմանափակման վերացում, մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ, կմեծանա մրցակցությունը և հնարավոր է, որ գերատեսչությունների կողմից գնվող դեղերի համար կներակայացվեն ավելի ցածր գին, ինչպես նաև դեղի պայմանագրային գնի նվազեցման հաշվին կառաջանան ազատ միջոցներ: Միաժամանակ նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում: 

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական գերատեսչությունների կողմից գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների սահմանում, որը հնարավորություն կընձեռնի  բարձրացնել պացիենտների դեղապահովման մակարդակը:

 

 

 

  • Քննարկվել է

    01.07.2019 - 17.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7657

Տպել