Հիշել նախագիծը

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրան վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերոպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Փրկարար ծառայությանը և սահմանվելու են «Փրկարար ծառայության մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

  • Քննարկվել է

    27.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8684

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

09.07.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 5-րդ հոդվածի համարակալումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն: 2. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն պետական մարմինը չի կարող համակարգել ոչ պետական մարմինների ու ֆիզիկական անձանց գործունեություն: 3. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, պետական քաղաքականության մշակման լիազորությունը վերապահված է միայն ՀՀ կառավարությանն ու նախարարություններին 4. 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավման վերաբերյալ գտնում եմ, որ նման հաշվառման համակարգ չկա ու ու որևէ անձ պարտավորություն չի կրում հաշվառման ներկայացնել համապատասխան գույքը: Նույնը վերաբերվում է այդ գույքը որևէ գործունեության ներգարավմանը: Մոտեցումը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին: Նույնը վերաբերվում է կազմակերպությունների հաշվառմանը, բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառմանը, անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշմանն ու եզրակացության տրամադրմանը: 5. 5-րդ հոդվածը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: 6. 5-րդ հոդվածով նախատեսված փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը չի հանդիսանում Փրկարար ծառայության լիազորությունը: 7. 9-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ պետական մարմիններն իրավասու չեն իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Անհրաժեշտ է ի նկաի ունենալ, որ ՀՀ կառավարոթւյան կողմից շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր, որոնցով վերացվում են պետական մարմինների արտաբյուջետային ֆոնդերը: 8. 11-րդ հոդվածի փոփոխությունը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից: Որևէ կազմակերպության վրա չի կարող դրվել պարտականություն իր մոտ ընդունել որևէ աշխատող: Չպետք է մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Տեսնել ավելին