Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող շուրջ 140 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում՝ բնապահպանության նախարարությունը վերանվանելով շրջակա միջավայրի նախարարության։

  • Քննարկվել է

    26.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7193

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

26.06.2019

Կարծում եմ, որ պետական մարմինների վերանվանումներ կամ միաձուլումների հետ կապված նմանատիպ տեխնիկական բնույթի փոփոխությունները ոչ մի նշանակություն չունեն ու որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, քանի որ նման փոփոխության բացակայության դեպքում անգամ իրավական առումով լիովին ընկալելի է, որ իրավական ակտում նշված ՀՀ բնապահպանության նախարարությանը վերաբերվող դրույթները միանշանակ վերաբերվում են վերանվանված ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Հակառակ պարագայում մինչ սույն փոփոխությունների կատարումը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որևէ գործառույթ չէր կարող իրականացնել։ Նման տեխնիկական փոփոխությունները միայն վատնում են ավելորդ ժամանակ և ռեսուրսներ։ Պարզ օրինակ կարող եմ բերել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը ժամանակին միացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որը հետո նորից անջատվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից։ ՀՀ կառավարությունը ժամանակին մերժեց այդ միացումներից բխող փոփոխությունների նախագիծը։

Տեսնել ավելին