Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                      

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 

                               2019 թվականի __________ N__ ___-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 105-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  2. Որոշման 2-րդ կետում «օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ից» բառերով:
  3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Սահմանել, որ`

ա. լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով: Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը,

բ. դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ունեցող և միաժամանակ դեղերի մեծածախ իրացում իրականացնող անձը «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեծածախ իրացման գործունեության իրականացնելու դեպքում դեղատնային գործունեություն իրականացնելու համար առանձին իրավաբանական անձ ստեղծելու դեպքում դեղատնային գործունեության լիցենզավորման համար ներկայացնում է դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման հայտ, հայտում նշված տարածքում իրականացվող (գործող) լիցենզավորված գործունեության լիցենզիայի պատճենը, իսկ հայտին կից ներկայացվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են լիցենզավորվելուց հետո երկամսյա ժամկետում:

 Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է հայտատուի կողմից լիցենզավորման հայտի և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում:

 Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման  հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թվականի սեպտեմբերի 2-ը:

Դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման  համար սույն ենթակետով նախատեսված կարգավորումները գործում են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 2-ը ներկայացված լիցենզավորման հայտերի համար:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարականը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    25.06.2019 - 10.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8423

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

25.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Որոշման նախագծի 1-ին 3-րդ կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: 2. Սխալ է որոշման նախագծի կետադրությունը: 3. Որոշման նախագծի 2-րդ 3-րդ կետը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

Տեսնել ավելին