Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___._______ 2019 թվականի N ______ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/՝
- կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության 60 տեղ:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
21.06.2019 - 07.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9483
Տպել