Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով հարկադիր կատարողին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է զինծառայողների համար սահմանված կարգով:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ սահմանված են զինծառայողներին նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, ստաժը հաշվարկելու կարգը և այլն, սակայն դատական կարգադրիչների համար դրանք սահմանված չեն:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո նրանց կենսաթոշակային ապահովության առնչվող հարաբերությունները` ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որոնց`
- դատական կարգադրիչներին կենսաթոշակ նշանակող մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության ծառայությունն է.
- դատական կարգադրիչների ծառայության ժամանակահատվածը հաշվառվում է զինվորական ծառայության ստաժում:
Միաժամանակ, լուծումներ են առաջարկվում նաև անցումային շրջանի խնդիրներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են դեպքեր, երբ, նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը միաժամանակ, զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ լուծում կտրվի դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների շրջանակներում:
-
Քննարկվել է
21.06.2019 - 08.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7290
Տպել