Լրամշակման փուլում է
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում գործում են ինչպես մաքսային, այնպես էլ՝ հարկային ծառայություններ: Հարկային և մաքսային ծառայությունները, գործելով միևնույն գերատեսչության կազմում, ունեն համահավասար կարգավիճակ: Սակայն նշված ծառայությունների վերաբերյալ գործող «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներով միևնույն պաշտոնների համար նախատեսված են տարբեր իրավակարգավորումներ և միևնույն պաշտոնների համար սահմանվում են տարբեր իրավական կարգավիճակներ: Մասնավորապես, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և հարկային մարմնի ավագ քննիչի պաշտոնները դասակարգվում են հարկային ծառայության առաջատար պաշտոնների խմբում, մինչդեռ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և կոմիտեի ավագ քննիչի պաշտոնները դասակարգվում են մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների խմբում:
Միևնույն իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց մասով նշված իրավական անհամաչափությունը շտկելու նպատակով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ` հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և հարկային մարմնի ավագ քննիչի պաշտոնները հարկային ծառայության առաջատար պաշտոններից փոփոխվել են հարկային ծառայության գլխավոր պաշտոնների: Այդպիսով, կպահպանվի իրավական որոշակիությունը միևնույն ստորաբաժանման` ՀՀ ՊԵԿ քննչական վարչության կազմում գործող միևնույն պաշտոնների համար և նշված պաշտոնները զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի մեջ չեն լինի տարբերություններ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է սույն օրենքի նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագիծը նպատակ է հետապնդում միևնույն իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց մասով իրավական անհամաչափությունը շտկելու, որի արդյունքում կպահպանվի իրավական որոշակիությունը միևնույն ստորաբաժանման` ՀՀ ՊԵԿ քննչական վարչության կազմում գործող միևնույն պաշտոնների համար և նշված պաշտոնները զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի մեջ չեն լինի տարբերություններ:
-
Քննարկվել է
18.06.2019 - 04.07.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7561
Տպել