Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է առանձին բնակավայրերի կամ թաղամասերի կամ փողոցների նոր գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հանձնաժողով բազմիցս դիմում են Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների ղեկավարներ համայնքի թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման նպատակով անհատական որոշումներ կայացնելու խնդրանքով։
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խուսափել յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհատական որոշումներ կայացնելուց, ինչի հետևանքով կկրճատվեն նոր գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման ժամկետները։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակը առանձին բնակավայրերի գազիֆիկացման ընթացակարգում առանձին բնակավայրերին զուգահեռ թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման ընթացակարգի կարգավորումն է։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքը նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացի դյուրացումն է։
Հանձնաժողովի գնահատմամբ, նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհատական որոշումներ կայացնելուց, ինչպես նաև պարզեցնել թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման գործընթացը։
-
Քննարկվել է
13.06.2019 - 28.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 6163
Տպել