Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, Հայաստանի հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետա­կան աջակցության միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 1-ին  կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 369.1 կետը և պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացավող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումներն ամրագրելու անհրաժեշտությամբ:

 

  1. Առկա իրավիճակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաև 2018 թվականին բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը)  2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 560.0 մլն. դրամի հաշվին՝  ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N1339-Ն որոշման համաձայն,  ներկայումս լուծման ընթացքում է գտնվում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր:

Արդյունքում, դեռևս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր, որը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ին կայացած նիստում հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է ամրագրել ծրագրի  շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները:

Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 60 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված թվով 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համաձայնությունը՝ նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ մարզպետարանների, «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության ղեկավարի հետ քննարկումների արդյունքում:

 

  1. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ծրագրի ընթացքի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N309-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա, 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N1339-Ն որոշումները, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից իրականացված՝ թվով 31 բնակելի տների թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

  1. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած ֆինանսական հաշվարկները կցվում են:

 

  1. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

Նախագիծը կտեղադրվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում, ինչպես նաև սահմանված կարգով հանրային քննարկման փուլ կանցնի իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում:

 

  • Քննարկվել է

    12.06.2019 - 27.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7677

Տպել