Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշմամբ հաստաված ծրագրի 24-րդ կետով նախատեսված էր «Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը, որի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ֆինանսական գնակատականը կազմում էր մոտ 12 485,0 հազ. դրամ։ Հիմք ընդունելով, ներկայում շրջակա միջավայրի նախարարության համակարգում նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփումները և ներկա փուլում ֆինանսական միջոցների բացակայությունը, խնդրո առարկա միջոցառման կատարումն համարվում է ոչ իրատեսական։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներով, որը կկարգավորի շրջակա միջավայրի նախարարությունում իրականացվելիք ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև նախագծի ընդուման արդյունքում 24-րդ կետի միջոցառմամբ նախատեսվելիք ֆինանսական միջոցները կարող են ուղղվել առավել հրատապ խնդիրների լուծմանը:
-
Քննարկվել է
11.06.2019 - 28.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Ֆինանսական, Կադաստր
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 6117
Տպել