Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N927 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասն ունի գլխավորապես ձնհալքից սնում, ուսումնասիրված գետավազանների ներկայումս գործող հիդրոլոգիական դիտակետերի համար բնապահպանական թողքի արժեքը որոշելիս հիմք է ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքերը: Չուսումնասիրված գետերի բնապահպանական թողքի հաշվարկի համար անհաժեշտ է օգտվել հիդրոլոգիական ատլասում պատկերված բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում  առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի հոսքի մոդուլների քարտեզից:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները) և ֆիզիկաքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գետերի բնապահապանական թողքերի հաշվարկը կիրականացվի հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

<<Հայաստանի հանրապետության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գետերի բնապահապանական թողքերի հաշվարկը կիրականացվի հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի հանրապետության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

<<Հայաստանի հանրապետության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    26.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8447

Տպել