Հիշել նախագիծը

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

.... 2019 թվականի .....Ն

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արեվային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ գեղարքունիքի ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

------------------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային  ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքներին սեփականության իրավունքով պատ­կանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ հետևյալ հիմնավորումներով`
  • ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ
    նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
    • ) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.
    • ) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները ու դիտողությունները և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են:
  1. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է.

3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշար­ների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփակա­նու­թյան նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի № 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    03.06.2019 - 21.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8862

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Մաթևոսյան

03.06.2019

Իսկ արդյո՞ք ուսումնասիրություն կա, թե անհատներից խլվող հողատարածքների հետևանքով այդ ընտանիքները չեն հայտնվի նյութկան խնդրի առջև։ Քանի որ այդ հողատարածքը նրա ընտանիքի սնման հիմնական աղբյուրը կարող է լինել։ Փոխարենը պարտավորեցրե՛ք բանկերին ֆոտովոլտային կայաններ ձեռք բերելու համար՝ ֆիզիկական անձանց անխոս ընդառաջել, այլ ոչ թե սեփական շահով առաջնորդվել և արհեստական բարդություններ առաջացնել այն դեպքում, երբ պետության աջակցությունն ու պետության առաջնային, ստրատեգիական շահ կա։ Բնակչության՝ հատկապես գյուղական, մեծ մասին շահագրգռելով տեղադրել ֆոտովոլտային կայաններ, շատ ավելի հեշտ լուծում կունենա խնդիրը

Տեսնել ավելին