Հիշել նախագիծը

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 41-րդ  և 6-րդ մասերում «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.

3) 14-րդ կետից հանել «և վերահսկումը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 371-րդ հոդվածը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«Հոդված 371 Կրթության բնագավառում իրականացվող վերահսկողությունը

  1. 1. Կրթության բնագավառում վերահսկողությունն իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը:
  2. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում՝
  • պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.
  • կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ.
  • կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ, բացառությամբ բուհական և հետբուհական կրթության.
  • պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ.
  • պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման և իրականացման նկատմամբ.
  • նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ։
  1. 2. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը կարգավորվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով։»։

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետից հանել «Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը,» բառերը․

2) 3-րդ կետից հանել «և վերահսկում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 4.4-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով» բառերով,

2) 7-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «լիազորված մարմինը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել «իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողություն, պետական տեսչավորում և գործունեության գնահատում,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի

2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 2-րդ մասում «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով։

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները»:.

2) 8-րդ մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նեյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) դ) կետից հանել «և վերահսկում դրանց պահանջների կատարումը» բառերը.

2) է) կետից հանել «և վերահսկում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով։

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) լրացնել  նոր՝ 3.1-րդ մասով՝

«3.1․ Ահեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող  լիազորված տեսչական մարմինը։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով» բառերը փոխարինել «է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.05.2019 - 14.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8313

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

31.05.2019

3. Գործող օրենքում և նախագծում խոսվում է պետական ուսումնական հաստատությունների մասին, բայց չի սահմանված թե դրանց մեջ ներառվում են հիմնադրամների վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն հիմնադրամները չեն լինում պետական կամ ոչ պետական: 4. Գտնում եմ, որ փաթեթում պետք է ներառել նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որ 14-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը իրավունք է վերապահում պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունների լիազորված մարմիններին վերահսկողություն իրականացնել կազմակերպության գործունեության նկատմամբ: Նույնը վերաբերվում է օրենքի 23-րդ հոդվածին: Շնորհակալություն

Գևորգ Մալխասյան

31.05.2019

2. Կրթության բնագավառում վերահսկողության վերաբերյալ ներկայումս գործում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը և «ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-Լ որոշումը: Նշված իրավական ակտերով նախատեսված են վերահսկողության տարբեր լիազորություններ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել իրար: Բացի այդ ցանկալի է նաև նոր աչքերով ու մոտեցումներով դիտարկել այն բնագավառներ, որոնք ենթակա են վերահսկողության: Մասնավորապես պարզ չէ թե ինչպես և ինչու է իրականացվելու վերահսկողությունը՝ ա. կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ. բ. կրթության որակի բարձրացման նկատմամբ գ. ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ. դ. պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման նկատմամբ և այլ: Պարզ չէ նաև թե տեսչական մարմինն իրականացնելու է արդյոք վերահսկողություն լիցենզիաների պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ:

Գևորգ Մալխասյան

31.05.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 14-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ չպետք է փոփոխություն կատարվի 6-րդ մասում, քանի որ տեսչական մարմինն իրավունք չունի ընդունել նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում հիմնական, միջնակարգ կրթության եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվական ամփոփիչ ատեստավորման կարգ:

Տեսնել ավելին