Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն պայմանավորված է ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման և այդ աշխատանքներում բոլոր շահագռգիռ մարմինների ջանքերը կենտրոնացնելու, հնարավոր կարճ ժամկետում օտարման վերաբերյալ հիմնավորված որոշումներ ընդունելու և օտարման գործընթացը հրապարակային և թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությունից։ Այլ կերպ իրավական ակտի նախապատրաստումն նպատակ ունի պետական գույքի ներգրավմամբ խթանել ՀՀ-ում խոշոր ներդրումային ծրագրեր։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օտարման բնագավառում գործող իրավական դաշտի համաձայն հստակ կանոնակարգված է միայն պետական գույքի օտարման բուն գործընթացը, իսկ օտարման նախապատրաստական աշխատանքները, հատկապես բարձր  արժեք և լիկվիդային գույքի օտարման նպատակահարմարության հարցը վերջին հաշվով որոշվում է լիազոր մարմնի կողմից և այն կանոնակարգված չէ, որի պատճառով հաճախ պետական գույքի օտարման նպատակահարմարության, օտարման գնի և պայմանների մասին որոշումները բավարար չափով հիմնավորված չեն, իսկ գործընթացը ժամկետային առումով հստակ կանոնակարգված չէ։  

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով նախատեսվում է կանոնակարգել խոշոր ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական յուրաքանչյուր գույքի  պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, կանոնակարգել օտարման ենթակա պետական գույքի ընտրության, օտարման ձևի և պայմաննների, ինչպես նաև օտարման նախապատրաստական աշխատանքների ժամկետային իրականացման հարցերը։

 

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբարձրանա պետական գույքի ամբողջ գործընթացի արդյունավետությունը, մասնավորապես կավելանա պետական և համայնքային բյուջեների մուտքերը, ինչպես նաև խոշոոր ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր։

  • Քննարկվել է

    29.05.2019 - 18.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6854

Տպել