Հիշել նախագիծը

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, ինչպես նաև օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությունից:

Ընթացիկ վիճակը

2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> օրենքը, որով ձևավորվել է տեսչական մարմինների համակարգը: Նշված օրենքի, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած <<Տեսչական մարմնինների մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-267-Ն օրենքի համաձայն` տեսչական մարմինները որոշակի ոլորտում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմիններ են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար կիրառում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները:

 

Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:  

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում  տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ձևավորելով առողջ մթնոլորտ:

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Քննարկվել է

    29.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8451

Տպել

Առաջարկներ`

Ռուզան Շահվերդյան

12.06.2019

Առաջարկում եմ լիազոր մարմին ճանաչել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թողնել, բայց կատարել փոփոխություն, Լեզվի մասին օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը հատկացնել ԿԳՄՍ նախ-ը, քանի որ այդ՝ հոդված 254-րդ, 1-ին մաս, 6-րդ կետը նույնությամբ թողնելը նշանակում է գոյություն չունեցող մարմնին վարչական իրավասություններ տալ: Լեզվի կոմիտեն ԿԳՄՍՆ-ին ենթակա մարմին է, առանց վարչական վերահսկողության լիազորությունների, իսկ եթե ՎԻՎ օրենսգրքի այս փոփոխությունների նպատակը պատասխանատվության ենթարկելու լիազորություններ ունեցող մարմինների հստակեցումն է, դրանով հրաժարվում եք որդեգրված սկզբունքից: Վերոհիշյալ հոդվածի նշված կետի պահպանումը անլուծելի թյուրիմացությունների տեղիք է տալու, քանի որ չեղած մարմնի իրավասությունները որևէ այլ մարմնի, ասենք՝ լեզվի կոմիտեի վրա դնելու պարտադրված հիմք է դառնալու, ու դրանով հանգեցնելու առանց իրավական հիմնավորման իրավահաջորդության ու լիազոր մարմին համարելու խառնաշփոթության:

Ռուզան Շահվերդյան

04.06.2019

Առաջարկ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել, որովհետև լեզվի պետական տեսչությունը 254-րդ հոդվածի 6-րդ կետի հետ հանելով այդպիսի մարմին չլինելու հիմքով, պատասխանատվության ենթարկող դաշտը զրկվում Է որոշակիությունից: 2.

Լիլիթ Հարությունյան

01.06.2019

3. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթը ևս իրավական նոնսենս է` հետևյալ հիմնավորմամբ. 1. Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե: Այսինքն` սույն նորմի ուժով Լեզվի պետական տեսչությանն օրենքով վերապահված գործառույթները (նե¬րառյալ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով այդ մարմնին վերապահված ստուգում իրականացնելու, Վար¬չական իրավախախտումների վերա¬բերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունները) անցել են Լեզվի կոմիտեին: Քանի որ, ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի, Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը, որը նա իրականացնում է նույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքով և Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված գործիքակազմով, իրավաչափ չէ Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախա¬տեսված դեպքերում նույն րենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը: Օրինակ` ի՞նչ պետք է անի Լեզվի կոմիտեն, երբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հայտնաբերում է վարչական իրավախախտում, ո՞ր քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետք է ներկայացնի այդ իրավախախտումն ու միջնորդի կամ խնդրի, որ նրանք այս իրավախախտման հիմքով դիմեն դատարան: Իրավական անհեթեթություն է, քանզի օրենքի պահանջների կատարման ապահովումը ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի ուժով պետության պարտականությունն է, իսկ քաղաքացու և իրավաբանական անձի պարտականությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն է:

Տեսնել ավելին