«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, արգելվում է խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում խաղողի տնկարկների հիմնումը խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով:
Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջանների սահմանները հաստատված են ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ եվ ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին» N 8-Ն որոշմամբ, համաձայն որի խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները:
Սակայն վերջին տարիներին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում առկա են ֆիլոքսերայով վարակված այգիներ:
Ստեղծված իրավիճակում այդ մարզերում յուրարմատ խաղողագործական տնտեսություններ հիմնելը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ այն իր մեջ մեծ ռիսկ է պարունակում, իսկ ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն սորտերի պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով այգիների հիմնումն արգելված է Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշմամբ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նպատակ ունի ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի կարանտին բուսասանիտարական կարգավիճակը համապատասխանեցնել նշված մարզերի փաստացի կարանտին բուսասանիտարական իրավիճակին:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում խաղողի տնկարկները հիմնել ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով: Նշված սորտերով հիմնված տնկարկները վարակված տարածքներում ավելի երկարակյաց կլինեն և կապահովեն ավելի բարձր և կայուն բերք:
|
6. Այլ տեղեկություններ |
Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am կայքերում: |
-
Քննարկվել է
26.04.2017 - 11.05.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 8277
Տպել