«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »________________ 2019թ. Թիվ _____ -Ն
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 217-րդ կետում «պայմանները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը, իսկ «որոշման» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառը.
2) Հավելվածի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին կարող են արգելվել՝
- դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
- հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
- քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
- տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
- հեռախոսակապից օգտվելը:».
3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.1-րդ, 231.2-րդ, 231.3-րդ կետերով.
«231.1 Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը:
231.2 Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրանց պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 231-րդ կետով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։
231.3 Սույն կանոնակարգի 231-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
4) Հավելվածի 233-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը:
-
Քննարկվել է
24.05.2019 - 09.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7145
Տպել