ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի հավելվածով հաստատված 4-րդ և 7-րդ հավելվածներում արտադրող կայանների տեխնիկական հարաչափերի, հոսանքի և լարման չափիչ տրասֆորմատորների վերաբերյալ տվյալների լրացումը ընկերության կողմից սահմանված ժամկետում անհնար է, քանի որ արտադրող կայանների մեծ մասը չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափում չի իրականացրել (,ինչը վճարովի ծառայություն է և մատուցվում է միայն մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից), ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետը մինչև 2019 թվականի ավարտը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Լիցենզավորված անձանց հետ կնքված Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
- Ակնկալվող արդյունքը
Լիցենզավորված անձանց հետ վերոնշյալ պայմանագրերի վերակնքում։
-
Քննարկվել է
21.05.2019 - 06.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 6494
Տպել