«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի_____________ N -Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը Կառավարությունը որոշում է.
- Հաստատել ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եզրակացությունների տրամադրման կարգը»` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին N 218-Ն որոշման հավելված 2-ով հաստատված Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 14-րդ կետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, առողջապահական տեսչական մարմնի մարզային փորձագիտական կենտրոնների բառերը փոխարինել առողջապահության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին N 1910-Ն որոշման հավելված N 8-ով հաստատված վերահուղարկավորման կարգի 3-րդ կետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տարածքային մարմնի բառերը փոխարինել առողջապահության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին N 1301-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերում, հավելված N 2-ով հաստատված վրահուղարկավորման կարգի 3-րդ և 4-րդ կետերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի բառերը փոխարինել առողջապահության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Հավելված N 1-ի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Կառավարության 2018 թվականի
_______ -ի
N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Եզրակացությունը տրամադրում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ Առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից իրականացված փորձաքննության տվյալների հիման վրա:
- Եզրակացություն ստանալու համար դիմումատուն դիմում է ներկայացնում Լիազոր մարմին:
- Դիմումում նշվում է դիմումատուի` իրավաբանական անձանց համար՝ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ՝ ՀՎՀՀ), գտնվելու և գործունեության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, ՀՎՀՀ-ն, պետական կառավարչական հիմնարկների համար՝ անվանումը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց համար՝ անուն, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի պատճենը, փորձաքննության նպատակը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ծավալը:
- Դիմումի հետ միասին, ըստ տրամադրվող եզրակացության բնույթի, դիմումատուն ներկայացնում է սույն որոշման համապատասխան կետերում նշված փաստաթղթերը:
- Քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման համար դրական եզրակացություն ստանալու մասին դիմումին կից դիմումատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված հանքային պարարտանյութերի՝
ա. առևտրային անվանումը, ներմուծման և/կամ արտադրման ենթակա քանակը, ազդող նյութը կամ նյութերը հավաստող փաստաթղթեր
բ. համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը հավաստող փաստաթղթեր
գ. արտադրող ֆիրման, ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների կամ սնուցումների քանակը հավաստող փաստաղթեր
դ. սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթեր
ե. հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում) հավաստող փաստաթղթեր
զ. քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները հավաստող փաստաթղթեր
է. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները հավաստող փաստաթղթեր:
2) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պոլիմերային նյութերի և պլաստմասսաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի և միջոցների՝
ա. առևտրային անվանումը, ներմուծման և/կամ արտադրման ենթակա քանակը, ազդող նյութը կամ նյութերը հավաստող փաստաթղթեր
բ. համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը հավաստող փաստաթղթեր
գ. արտադրող ֆիրման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների քանակը հավաստող փաստաթղթեր
դ. սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթեր
ե հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում) հավաստող փաստաթղթեր
զ. քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները հավաստող փաստաթղթեր
է. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները հավաստող փաստաթղթեր:
- Տնտեսության մեջ և կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները արտադրության մեջ ներդնելու և կիրառելու համար դրական եզրակացություն ստանալու մասին դիմումին կից դիմումատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը
1) Նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը և պատրաստուկները արտադրության մեջ ներդնելու և կիրառելու դեպքում՝
ա. արտադրատեսակների ազդող նյութը կամ նյութերը, ներմուծման և/կամ արտադրման ենթակա քանակը հավաստող փաստաթղթեր
բ. համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը հավաստող փաստաթղթեր
գ. պատրաստուկային ձևը, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթեր
դ. հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում) հավաստող փաստաթղթեր
ե. քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները հավաստող փաստաթղթեր
զ. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները հավաստող փաստաթղթեր:
- Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման համար դրական եզրակացություն ստանալու մասին դիմումին կից դիմումատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման դեպքում՝
ա. առևտրային անվանումը, ներմուծման և/կամ արտադրման ենթակա քանակը, ազդող նյութը կամ նյութերը հավաստող փաստաթղթեր
բ. համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը հավաստող փաստաթղթեր
գ. պատրաստուկային ձևը, արտադրող ֆիրման, ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները հավաստող փաստաթղթեր
դ. կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթեր
ե. հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում) հավաստող փաստաթղթեր
զ. ճառագայթային փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները հավաստող փաստաթղթեր
է. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները հավաստող փաստաթղթեր:
- Ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման փորձաքննությունն իրականացվում է և եզրակացություն տրամադրվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշմանը համապատասխան՝ սույն կարգով սահմանված վճարովի հիմունքներով:
- Բնակելի շենքերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային և նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ փորձաքննությունն իրականացվում և եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համապատասխան՝ սույն կարգով սահմանված վճարովի հիմունքներով:
- Փաստաթղթերի փորձաքննության համար որպես հիմք ընդունվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված, ԵԱՏՄ ռեեստրում գրանցում ստացած փորձարկման այլ լաբորատորիաների կողմից` դիմելու ժամկետից ոչ ավել քան 1 ամիս վաղեմությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները: Փորձաքննության համար անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները և (կամ) փորձարկումներ, դիմումատուի ցանկությամբ, կարող են վճարովի հիմունքներով իրականացվել Կազմակերպության հավատարմագրված լաբորատորիաներում:
- Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային փոստով՝ info@moh.am հասցեով կամ փոստային առաքմամբ՝ ք.Երևան, Կառավարական տուն 3 հասցեով:
- Լիազոր մարմինը դիմումի գրանցումն ապահովում է աշխատանքային օրերին ու ժամերին: Ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ներկայացված փաստաթղթերը համարվում են ներկայացված դրանց հաջորդող աշխատանքային օրը:
- Փորձաքննությունն իրականացվում է դիմումատուի և Կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրի հիման վրա:
- Եզրակացություն ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
- Փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման առավելագույն տևողությունը 30 օրը է:
- Փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներով:
- Սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է դիմումատուի կողմից դիմումը թղթային մուտք անելու կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու օրվանից, իսկ փոստային առաքման դեպքում՝ փոստային առաքանին ստանալու օրվանից:
- Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում դրանց բովանդակությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությամբ սահմանված նորմերին ու պահանջներին Լիազոր մարմինն ընդունում է դրական եզրակացություն, որը եռօրյա ժամկետում տրամադրում է դիմումատուին:
- Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում դրանց բովանդակությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությամբ սահմանված նորմերին ու պահանջներին կամ առկա է մարդու կյանքի և առողջության համար վտանգ, Լիազոր մարմինը եռօրյա ժամկետում դիմումատուին գրավոր տեղեկացնում է դրական եզրակացություն տրամադրելու անհնարինության մասին:
-
Քննարկվել է
15.05.2019 - 30.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7695
Տպել