Հիշել նախագիծը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«3. Օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով շրջանառության մեջ դրվելուց հետո` պատգամավորի և խմբակցության նախաձեռնության դեպքում` հեղինակը, իսկ  քաղաքացիական նախաձեռնության դեպքում` Աշխատակազմը ապահովում են նախագծի հանրային քննարկումը:

Հանրային քննարկման իրականացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

  • Քննարկվել է

    13.05.2019 - 28.05.2019

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6268

Տպել